«Գալիս եք, ու՞մ եք պետք. մի եկեք». Ալեն Սիմոնյանը` ընդդիմադիներին
Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը սուր քննադատության ենթարկեց Ազգային ժողովի ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցություններին: Ազգային ժողովի նախագահի համար անհասկանալի է, թե էլ ի՞նչ պետք է լինի, որ ընդդիմությունը ներկայանա Ազգային ժողով:
«Ինչի՞ն եք բա դուք մասնակցում, ի՞նչ պետք է լինի, որ այս դահլիճում ձեր օրակարգը սպասարկվի: Հայաստանը գրավե՞ն վերջնականապես, բոլորս մեռնե՞նք? Ի՞նչ պետք է լինի, որ դուք գաք դահլիճ: Ո՞րն է ձեր օրակարգը, անվտանգությունից դուրս? Ուզում եմ հասկանալ.
Ադրբեջանի մասով հայտարարություն ենք ընդունում, երրորդ կետով ներքաղաքական հարց եք լուծում, չորրորդ կետով էլ նշում եք Ադրբեջանի հետ բանակցություններից դուրս գալու մասին: Լու՞րջ, բա ի՞նչ անենք, դուրս գա՞նք? Էլի երկու հոգով գնալու եք սահման պահե՞ք»,- հետաքրքրվեց Սիմոնյանը:
ԱԺ նախագահի խոսքով՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը եկել էր ԱԺ, խոսում էր հայ-ադրբեջանական սահմանին մարտական գործողությունների մասին, զոհերի, վիրավորների մասին, իսկ ընդդիմությունը ասում է «Մենք մեր օրակարգը ունենք».
«Մի եկեք էլի դահլիճ, որպես Ազգային ժողովի նախագահ չեմ խնդրում, որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի եմ խնդրում: Գալիս եք, ու՞մ եք պետք? Հազար ափսոս, որ նույնիսկ այս իրավիճակում դուք չեք կարողանում Հայաստանի Հանրապետության շահերը սպասարկել: Այստեղ քաղաքական հարց չկա՝ «քոչարյանական», «սերժական» և այլն, ի՞նչ պետք է լինի, որ դուք գաք: Մի եկեք»,- եզրափակեց Սիմոնյանը.
Նմանատիպ հոդվածներ
Mirzoyan on Aliyev's Statement
The Minister of Foreign Affairs of Armenia, Ararat Mirzoyan, has addressed certain speculations regarding the Brussels m...
Samvel Babayan Issues Statement
Armenian former commander of the Defense Army, Samvel Babayan, has issued a statement, particularly noting that Azerbaij...
Russia's Foreign Ministry: Turkey Should Not Join NATO
The Special Representative of the President of Russia for SCO Affairs, Russian Foreign Ministry’s Special Envoy for Spec...
Video: Putin Asks Erdogan to Wear Headphones, Then Addresses Him as Prime Minister
The President of the Russian Federation, Vladimir Putin, asked the President of Turkey, Recep Tayyip Erdogan, to wear he...