Another Scandal is Brewing in the Ministry of Foreign Affairs
«Հրապարակ» թերթը գրում է. «Արտգործնախարարությունում հերթական սկանդալն է հասունանում․ մոտ 10 դիվանագետների, որոնք պետք է մինչև հուլիսի 1-ը մեկնեին նշանակման վայրեր, ասվել է՝ մեկնումը հետաձգվում է։ Նրանց տարբեր երկրների գործող ՀՀ դեսպանատներում և դիվանագիտական ներկայացուցչություններում աշխատանքի է նշանակել նախկին նախարար Արա Այվազյանը։
Նրանք պատրաստ են եղել մեկնելու՝ տոմսեր են ձեռք բերել, այստեղ բնակարանները հանձնել են վարձակալության, բնակարաններ են վարձակալել նշանակման երկրներում, երեխաներին են դպրոցներից հանել, ընտանիքների անդամների հետ՝ մոտ 40 մարդու կառավարությունից ասվել է՝ ստոպ։
Խնդիրը, իհարկե, նրանք չեն, այլ նրանց նշանակող Արա Այվազյանի հանդեպ իշխանությունների բացասական վերաբերմունքը, որն այնքան անհաղթահարելի է, որ անգամ բյուջեից ծախսված գումարները չեն ափսոսում։ ԱԳՆ-ում ապշած են այս ոչ պետական մոտեցումից և հույս ունեն, որ հրամանը կչեղարկեն»,-գրում է թերթը։
Նմանատիպ հոդվածներ
Sergey Lavrov to Meet with Mevlüt Çavuşoğlu: Russian Foreign Ministry
Russian Foreign Minister Sergey Lavrov will visit Antalya on June 30, where he will hold talks with Turkey's Foreign Min...
Peskov Comments on Documents to be Signed Between Pashinyan and Putin
Russian President Vladimir Putin and Nikol Pashinyan will discuss the situation surrounding Nagorno-Karabakh during thei...
Leaders Tear Up Resignation Letters in Their Offices One Day Before Elections
The newspaper 'Joghour' reports: 'One day before the snap parliamentary elections held on June 20, several individuals h...
Robert Kocharyan Sets Timeline for New Snap Elections
"It is evident that this government, without changing its working style and without refreshing its personnel bank, canno...