Joughourds: How Much Money Will Be Spent for the Referendum
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Կենտրոնական ընտրական հանձնաժողովի մասնագետներն այժմ հաշվարկ են անում հասկանալու համար, թե որքան գումար է ծախսվելու ապրիլի 5-ին կայանալիք սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի անցկացման համար:
Կենտրոնական ընտրական հանձնաժողովից, օրաթերթի հարցմանն ի պատասխան, հայտնեցին, որ վերջնական հաշվարկները կավարտվեն մի քանի օրից, իսկ արդեն կառավարության առաջիկա նիստում այն կներկայացվի գործադիրի հաստատմանը:
Սակայն, ըստ նախնական հաշվարկների, այդ գումարը կարող է տատանվել 2.5-2.7 մլրդ դրամի սահմաններում:
ԿԸՀ-ից հայտնում են, որ 2018 թ. դեկտեմբերի 9-ին տեղի ունեցած Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների ժամանակ հենց այդքան գումար է ծախսված եղել, և դրանից հետո տեղամասի ավելացում չի եղել, ըստ էության, լրացուցիչ ծախս անելու կարիք կարող է չառաջանալ:
Եվ եթե անգամ գումարի տարբերություն լինի, ապա դա կարող է լինել հանձնաժողովներում ընդգրկված անդամների կամ տեխնիկական սարքավորումները սպասարկող անձանց աշխատավարձերի բարձրացման հաշվին, սակայն տարբերությունն այնքան էլ մեծ չի լինի:
Հավելենք, որ 2018 թ. ՀՀ-ում գործել է 2010 ընտրատեղամաս»,-գրում է թերթը:
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում
Նմանատիպ հոդվածներ
The Official Who Spent The Most on Business Trips is Armen Sarkissian: 123 Million Drams
The official who has spent the most on business trips is the President of Armenia, Armen Sarkissian, with approximately...
Vermishyan Involved as Bribery Receiver, While John Farhoyan is the Bribery Giver
The former head of the Yerevan Investigative Department, John Farhoyan, is accused of giving a particularly large bribe....
When Finance Increases, So Do the ‘Bazaar’: Pashinyan on Criminal Subculture in the Army
In 2019, there was a historical minimum number of casualties in the army. Never before have there been fewer casualties...
Nikol Pashinyan Holds Consultation with Military Leadership in Artsakh
The Prime Minister of the Republic of Armenia, Nikol Pashinyan, and the President of the Republic of Artsakh, Bako Sahak...