«Ժողովուրդ». Որքան գումար է ծախսվելու հանրաքվեի անցկացման համար
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
«Կենտրոնական ընտրական հանձնաժողովի մասնագետներն այժմ հաշվարկ են անում հասկանալու համար, թե որքան գումար է ծախսվելու ապրիլի 5-ին կայանալիք սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի անցկացման համար:
Կենտրոնական ընտրական հանձնաժողովից, օրաթերթի հարցմանն ի պատասխան, հայտնեցին, որ վերջնական հաշվարկները կավարտվեն մի քանի օրից, իսկ արդեն կառավարության առաջիկա նիստում այն կներկայացվի գործադիրի հաստատմանը: Սակայն, ըստ նախնական հաշվարկների, այդ գումարը կարող է տատանվել 2.5-2.7 մլրդ դրամի սահմաններում:
ԿԸՀ-ից հայտնում են, որ 2018 թ. դեկտեմբերի 9-ին տեղի ունեցած Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների ժամանակ հենց այդքան գումար է ծախսված եղել, և դրանից հետո տեղամասի ավելացում չի եղել, ըստ էության, լրացուցիչ ծախս անելու կարիք կարող է չառաջանալ:
Եվ եթե անգամ գումարի տարբերություն լինի, ապա դա կարող է լինել հանձնաժողովներում ընդգրկված անդամների կամ տեխնիկական սարքավորումները սպասարկող անձանց աշխատավարձերի բարձրացման հաշվին, սակայն տարբերությունն այնքան էլ մեծ չի լինի: Հավելենք, որ 2018 թ. ՀՀ-ում գործել է 2010 ընտրատեղամաս»,-գրում է թերթը:
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում
Նմանատիպ հոդվածներ
ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ․ Արցախի «էլիտար» զորամասը, բարձրաստիճան պաշտոնյաների որդիներն ու «ինքնասպանության» դեպքերը․ Ուշագրավ մանրամասներ
Auroranews․am-ի լրագրողական թիմը սեփական հետաքննության շնորհիվ բացառիկ տեղեկություններ է պարզել հունվարի 30-ին Արցախի զո...
Գործուղումների վրա ամենաշատը ծախսած պաշտոնյան Արմեն Սարգսյանն է` 123 միլիոն դրամ «Փաստինֆո»
Գործուղումների վրա ամենաշատ գումար ծախսած պաշտոնյան ՀՀ նախագահն է՝ շուրջ 123 մլն դրամ։ Այս մասին են գրում է «Փաստինֆո»-ն...
Վերմիշյանը գործում ներգրավված է որպես կաշառք ստացող, իսկ Ջոն Ֆարխոյանը՝ կաշառք տվող
Երևանի քննչական վարչության նախկին պետ Ջոն Ֆարխոյանը մեղադրվում է առանձնապես խոշոր չափերով կաշառք տալու մեջ: Ֆարխոյանը գո...
Երբ ֆինանսը շատանում է, շատանում են նաև «բազարները». Փաշինյանը` բանակում քրեական ենթամշակույթի մասին
2019 թվականին արձանագրվել է բանակում տեղի ունեցած զոհերի թվի պատմական մինիմումը: Երբեք բանակում ավելի քիչ զոհ չի եղել, ք...