Օրվա լրահոս

Երեւանի տարբեր հատվածներում այսօր տեղադրած են Ինձ փրկել է Ավրորայի հերոսը վերնագրով վահանակներ, սակայն շատերը չգիտեն, ով է իրականում Ավրորան:
Ավրորա (Արշալույս) Մարտիկանյան: Ծնվել է 1901 թ. հունվարի 12 ին՝ Արեւմտյան Հայաստանի Խարբերդ նահանգի Չմշկածագ գյուղում: Նրա հայրը հարուստ դրամագործ էր և ճանաչված անձնավորություն։ Արշալույսն ուներ չորս եղբայր և երեք քույր: 1915թ.-ին Արշալույսը, ով ընդամենը 14 տարեկան աղջնակ էր, իր աչքերով տեսնում է հոր, մոր, եղբայրների և քույրերի դաժան սպանությունը: Արշալույսը առեւանգվում է գաղթի ճանապարհին, 85 ցենտով վաճառվում Մալաթիայի եւ Ուրֆայի ստրկավաճառների շուկաներում: Անցնելով դժոխքի միջով՝ նրան հաջողվում է փախչել հարեմից, անցնել ռազմաճակատի գիծը եւ Զորավար Անդրանիկի միջնորդությամբ տեղափոխվել ԱՄՆ: 1918թ.-ին ԱՄՆ-ում հրատարակվեց նրա Հոշոտված Հայաստան հուշերի վրա հիմնված գիրքը եւ որի հիման վրա հետագայում նկարահանվեց 1915թ-ի ցեղասպանության նվիրված առաջին ֆիլմը: Սցենարի հեղինակն ու գլխավոր դերակատարը Արշալույս Մարտիկանյանն էր: Սակայն դեռեւս անհայտ պատճառներով Ավրորայի պատմությունն ու ֆիլմը շուտով փակի տակ դրվեց եւ մոռացվեց, արգելափակված ֆիլմի հետ մոռացվեց նաեւ Ավրորան, ով մահացավ 1994թ.-ին՝ 93տարեկան հասակում: Սակայն տարիներ անց այս պատմությունը նորից պիտի հայտնվեր, լույս սփռեր Հայոց ցեղասպանության մի շարք մութ անկյունների վրա եւ աշխարհին կրկին ցույց տար, որ Ավրորայի պատմությունը մոռացության մատնվել չի կարող:

Վերջին նորություններ