Ալիևը խոսել է խաղաղության հասելու մասին
«Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող գործընթացի արդյունքում սկսվեց դելիմիտացիա, անգամ՝ սահմանների դեմարկացիա։ Մեզ է վերադարձվել 1990 և 1992 թվականներին օկուպացված ադրբեջանական 4 գյուղ»: Այս մասին Բեռլինում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը` Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ:
Նշելով, որ այսօր առավոտյան գործունեությունը դադարեցրել է Ադրբեջանում տեղակայված ռուս-թուրքական համատեղ մոնիտորինգային կենտրոնը, Ալիևը ընդգծել է.
«Այսինքն, խաղաղության հասնելու համար շատ լավ հնարավորություններ կան։ Մենք պատրաստ ենք համագործակցել այն երկրների հետ, որոնք ցանկանում են մեզ աջակցել այդ հարցում։ Ադրբեջանի և Հայաստանի ԱԳ նախարարների հաջորդ հանդիպումը նախատեսվում է Ղազախստանում։ Այսպիսով, հավելյալ քայլեր ենք իրականացնում խաղաղության պայմանագրի ստորագրման ուղղությամբ։ Սկսվել է դելիմիտացիան, անգամ սահմանի դեկորացիան»։
Նմանատիպ հոդվածներ
Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով հաղորդում ներկայացվեց ՀՀ գլխավոր դատախազություն
ՀՀ քրեական օրենսգրքի 418-րդ և 421-րդ հոդվածներով հանցագործության մասին հաղորդում ներկայացվեց ՀՀ գլխավոր դատախազություն`...
Հայաստանը ստացել է «խաղաղության պայմանագրի» նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ
Հայաստանը ստացել է «խաղաղության պայմանագրի» նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները։ Այս մասին լրատվամիջց...
ՀՀ ԱԳՆ-ն` Ղազախստանում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպման մասին
Ղազախական կողմի առաջարկով Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հնարավոր հանդիպման ամսաթվի մասին հայտնի կդառնա, երբ դրա շ...
Հայաստանի համար ընդհանրապես տարբերություն չկա. Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու մասին
Իմ ունեցած տեղեկություններով ոչ մի նախնական պայմանավորվածություն չկա, նման քննարկումներ չեն եղել, բայց, եթե կա որևէ երկի...