Շոլցը հավատում է Բաքվի և Երևանի միջև խաղաղության համաձայնագրի մոտալուտ ստորագրմանը
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը հավատում է Բաքվի և Երևանի միջև խաղաղության համաձայնագրի մոտալուտ ստորագրմանը։
Շոլցը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ ընդլայնված կազմով հանդիպումից հետո կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է, որ քննարկելու շատ թեմաներ ունեն։
Նա նշել է, որ հանդիպմանը քննարկվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման հարցը:
«Լավ է, որ երկու երկրների ղեկավարները երկխոսության մեջ են: Վերջին հանդիպման ժամանակ դուք ասացիք, որ բոլոր հարցերը կլուծվեն։ Ես ակնկալում եմ, որ երկու կողմերն էլ կցուցաբերեն անհրաժեշտ կառուցողականություն»,-ասել է նա։
Կանցլերն ասել է, որ ստացել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացի մեկնարկի լուրը։ Դրական գնահատելով դա՝ Օլաֆ Շոլցն ասել է, որ հավատում է, որ այս տարի խաղաղության պայմանագիր կստորագրվի։
Նմանատիպ հոդվածներ
Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով հաղորդում ներկայացվեց ՀՀ գլխավոր դատախազություն
ՀՀ քրեական օրենսգրքի 418-րդ և 421-րդ հոդվածներով հանցագործության մասին հաղորդում ներկայացվեց ՀՀ գլխավոր դատախազություն`...
Հայաստանը ստացել է «խաղաղության պայմանագրի» նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ
Հայաստանը ստացել է «խաղաղության պայմանագրի» նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները։ Այս մասին լրատվամիջց...
ՀՀ ԱԳՆ-ն` Ղազախստանում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպման մասին
Ղազախական կողմի առաջարկով Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հնարավոր հանդիպման ամսաթվի մասին հայտնի կդառնա, երբ դրա շ...
Հայաստանի համար ընդհանրապես տարբերություն չկա. Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու մասին
Իմ ունեցած տեղեկություններով ոչ մի նախնական պայմանավորվածություն չկա, նման քննարկումներ չեն եղել, բայց, եթե կա որևէ երկի...