Պատերազմի հոտ է գալիս. Պավել Մուրավեյկո
Բելառուսի անվտանգության խորհրդի պետական քարտուղարի առաջին տեղակալ Պավել Մուրավեյկոն ՏԱՍՍ ռուսաստանյան լրատվական գործակալությանն ասել է, որ Ռուսաստանի և Բելառուսի վրա Արևմուտքի հարձակումները տանում են դեպի հակամարտություն, բայց Մոսկվան և Մինսկն ամեն ինչ անում են կայունություն ապահովելու համար:
Նա ուշադրություն է հրավիրել «ագրեսիվ հարձակումների» վրա, որոնց ենթարկվում են Ռուսաստանը և Բելառուսը, «դրանք են պատժամիջոցները, փակ սահմանները, սահմանին պարիսպ կառուցելը և մարտական ստորաբաժանումներ մոտեցնելը»։
«Այս ամենը խոսում է այն մասին, որ օդում պատերազմի հոտ է գալիս, բայց Բելառուսի Հանրապետության ղեկավարությունը և Ռուսաստանի Դաշնության ղեկավարությունն արևմտյան ուղղությամբ» անում են հնարավորը և նույնիսկ անհնարինը՝ խաղաղությունը և կայունությունը պահպանելու համար», - ասել է Մուրավեյկոն:
Ռազմավարական զսպող գործոնների թվում նա նշել է Բելառուսի տարածքում ռուսական մարտավարական միջուկային զենքի տեղակայումը և բելառուսական բանակի ակտիվ վերազինումը:
Նմանատիպ հոդվածներ
Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով հաղորդում ներկայացվեց ՀՀ գլխավոր դատախազություն
ՀՀ քրեական օրենսգրքի 418-րդ և 421-րդ հոդվածներով հանցագործության մասին հաղորդում ներկայացվեց ՀՀ գլխավոր դատախազություն`...
Հայաստանը ստացել է «խաղաղության պայմանագրի» նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ
Հայաստանը ստացել է «խաղաղության պայմանագրի» նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները։ Այս մասին լրատվամիջց...
ՀՀ ԱԳՆ-ն` Ղազախստանում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպման մասին
Ղազախական կողմի առաջարկով Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հնարավոր հանդիպման ամսաթվի մասին հայտնի կդառնա, երբ դրա շ...
Հայաստանի համար ընդհանրապես տարբերություն չկա. Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու մասին
Իմ ունեցած տեղեկություններով ոչ մի նախնական պայմանավորվածություն չկա, նման քննարկումներ չեն եղել, բայց, եթե կա որևէ երկի...