Ալեն Սիմոնյանը Մատվիենկոյի նամակը նամակը ստացել է
ՀՀ Ազգային ժողովը ստացել է ՌԴ Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի նամակը: Այս մասին լրատվամիջոցներին ասել է ԱԺ նախագահի մամուլի խոսնակ Նելլի Ղուլյանը։
Հիշեցնենք` երեկ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ ճեպազրույցում հայտնեց, որ ԱԺ-ն դեռ չի ստացել ՌԴ Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի նամակը, երբ ստանան՝ կարձագանքի։
Ավելի վաղ Վալենտինա Մատվիենկոն հանձնարարել էր ԱԺ խոսնակ Ալեն Սիմոնյանի հայտարարությունների հետ կապված նախապատրաստել և հարցում ուղարկել Հայաստանի խորհրդարան՝ նշելով. «Ուղղակի ամոթ էր մեր գործընկերոջ համար, որ նա արդեն բոլոր կարմիր գծերն անցել է»։
Հիշեցնենք՝ ելույթ ունենալով ԵՄ խորհրդարանների նախագահների խորհրդաժողովում՝ Սիմոնյանը հայտարարել է. «Համաժողովի ուշադրության կենտրոնում Ուկրաինա Ռուսաստանի ներխուժման հարցն է և մերձավորարևելյան հակամարտությունը` ուզում եմ վերահաստատել, որ Հայաստանը հաստատակամորեն պաշտպանում է Ուկրաինայի, ինչպես նաև Մոլդովայի, Վրաստանի, Կիպրոսի և բոլոր երկրների տարածքային ամբողջականությունը»:
Նմանատիպ հոդվածներ
Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով հաղորդում ներկայացվեց ՀՀ գլխավոր դատախազություն
ՀՀ քրեական օրենսգրքի 418-րդ և 421-րդ հոդվածներով հանցագործության մասին հաղորդում ներկայացվեց ՀՀ գլխավոր դատախազություն`...
Հայաստանը ստացել է «խաղաղության պայմանագրի» նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ
Հայաստանը ստացել է «խաղաղության պայմանագրի» նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները։ Այս մասին լրատվամիջց...
ՀՀ ԱԳՆ-ն` Ղազախստանում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպման մասին
Ղազախական կողմի առաջարկով Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հնարավոր հանդիպման ամսաթվի մասին հայտնի կդառնա, երբ դրա շ...
Հայաստանի համար ընդհանրապես տարբերություն չկա. Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու մասին
Իմ ունեցած տեղեկություններով ոչ մի նախնական պայմանավորվածություն չկա, նման քննարկումներ չեն եղել, բայց, եթե կա որևէ երկի...