Ռուսաստանի և Եվրոպայի միջև նախկին հարաբերություններն այլևս չեն լինի. Պեսկով
Հատուկ գործողության հաջող ավարտից հետո Ռուսաստանն ու Եվրոպան պետք է հարաբերությունները կառուցեն նոր հիմքերի վրա: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մամլո խոսնակ Դմիտրի Պեսկովը:
«Մենք դեռ պետք է պայմանավորվենք, թե ինչպես ենք ապրելու: Հասկանալի է, որ դրանք լինելու են հարաբերություններ հիմնված նոր ձևաչափերի վրա»,- ասել է նա։
Միաժամանակ, Պեսկովը նշել է, որ Ռուսաստանը և Եվրոպան աշխարհագրորեն «չեն հեռանա միմյանցից»։ Նա հավելել է. «Հետևաբար, ցանկացած պարագայում հարաբերությունները պետք է կառուցվեն նոր հիմքերի վրա»:
Նրա փոխանցմամբ, Ռուսաստանի և Եվրոպայի միջև նախկին հարաբերություններն այլևս չեն լինի:
«Մոսկվան հիշում է և հաշվի է առնում, թե ինչպես են իրեն վերաբերվում»,- ասել է Դմիտրի Պեսկովը և ավելացրել. «Այլևս հնարավոր չի լինի կառուցել այնպիսի հարաբերություններ, ինչպիսիք եղել են նախկինում, և ոչ ոք չի ցանկանա դա, նախևառաջ մենք չենք ուզի, քանի որ ունենք եվրոպացիների հետ հարաբերությունների մեծ փորձ»։
Նմանատիպ հոդվածներ
Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով հաղորդում ներկայացվեց ՀՀ գլխավոր դատախազություն
ՀՀ քրեական օրենսգրքի 418-րդ և 421-րդ հոդվածներով հանցագործության մասին հաղորդում ներկայացվեց ՀՀ գլխավոր դատախազություն`...
Հայաստանը ստացել է «խաղաղության պայմանագրի» նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ
Հայաստանը ստացել է «խաղաղության պայմանագրի» նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները։ Այս մասին լրատվամիջց...
ՀՀ ԱԳՆ-ն` Ղազախստանում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպման մասին
Ղազախական կողմի առաջարկով Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հնարավոր հանդիպման ամսաթվի մասին հայտնի կդառնա, երբ դրա շ...
Հայաստանի համար ընդհանրապես տարբերություն չկա. Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու մասին
Իմ ունեցած տեղեկություններով ոչ մի նախնական պայմանավորվածություն չկա, նման քննարկումներ չեն եղել, բայց, եթե կա որևէ երկի...