ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Լոնդոնում բանակի հեծելազորային գնդի ձիերը փախել են ախոռից` բախվելով մեքենաներին
Լոնդոնի կենտրոնում՝ Բուքինգհեմյան պալատի մոտ, չորեքշաբթի հինգ հեծելազորային ձի փախել է ախոռից և շրջել քաղաքի փողոցներով։ Մի քանի ժամ անց բոլորին բռնել են ու վերադարձել, հայտնում է svoboda.org-ը։
Ձիերը թամբված էին և սանձերով էին։ Փախուստը տեղի է ունեցել Չարլզ Երրորդ թագավորի ծննդյան օրվան նվիրված շքերթի փորձի ժամանակ։ Կենդանիները պատկանում են բրիտանական բանակի հեծելազորային գնդին, որը, մասնավորապես, մասնակցում է հանդիսավոր միջոցառումներին, այդ թվում՝ բրիտանացի միապետների թագադրմանը։
Ձիերը հանկարծակի ցած են նետել ձիավորներին և ներխուժել փողոցներ, հայտնում է BBC-ն։
Ձիերից մեկը բախվել է մեքենային և կոտրել ապակիները, մյուսը բախվել է զբոսաշրջային ավտոբուսին և վնասել նաև դիմապակին։ Չորս մարդ տուժել է ձիերի հետ բախումների և նրանց բռնելու փորձի հետևանքով։ Կենդանիներից մեկը նույնպես վնասվածքներ է ստացել:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հարավային Չինաստանը ջրի տակ է անցնում
Հարավային Չինաստանը ջրի տակ է անցնում. Ուժեղ հեղեղումները սպառնում են ողջ երկրի տնտեսական կայունությանը։Ամենաշատը տուժել...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Խոշոր հրդեհ Վորոնեժում. կան զոհեր և տուժածներ
Խոշոր հրդեհ Վորոնեժում. ԷՆԻԿմաշ-Վ գործարանն է այրվում։ Ձեռնարկության տարածքում մեքենաները շարժվում են նվազագույն տեսանել...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Խոշոր հրդեհ է բռնկվել աշխարհի ամենամեծ աղբավայրերից մեկում
Երեկ երեկոյան խոշոր հրդեհ է բռնկվել Հնդկաստանի մայրաքաղաքի աղբանոցում։ Աղբի լեռը տարեկան աճում է 10 մետրով և իրավամբ համ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. ԱՄՆ-ի երեք նահանգներում հզոր տորնադոներ են մոլեգնում. կան տուժածներ
ԱՄՆ Նեբրասկա, Այովա և Տեխաս նահանգներում հզոր տորնադոներ են մոլեգնում, առնվազն երեք մարդ տուժել է, հայտնում է CNN-ը։Հեռո...