Մերձավոր Արևելքում Իրանի դեմ դաշինք ստեղծելու նախադրյալներ են ի հայտ եկել
Մերձավոր Արևելքում Իսրայելի տարածքին Իրանի հարվածից հետո հակաիրանական դաշինք ստեղծելու նախադրյալներ են ի հայտ եկել։ Այս մասին գրում է Foreign Affairs պարբերականը։
Ինչպես հետևում է տեքստից, տարածաշրջանային և միջազգային կոալիցիան, որը մասնակցել է Իրանի կողմից հրեական պետության վրա արձակված հրթիռների և անօդաչու թռչող սարքերի որսմանը, ցույց է տալիս տարածաշրջանային դաշինք ստեղծելու ներուժը, որն ուղղված կլինի Թեհրանի դեմ:
Ապրիլի 14-ի գիշերը Իրանը 185 անօդաչու թռչող սարք և 150 հրթիռ է արձակել Իսրայելի ուղղությամբ: Թեհրանն այսպես է պատասխանել Դամասկոսում Հանրապետության դեսպանատան ուղղությամբ հարվածին, որը հասցրել է հրեական պետության բանակը: Դրանից հետո The Wall Street Journal թերթը գրել է, որ Իսրայելի վրա Իրանի հարձակման մասշտաբները ցնցել են ամերիկյան վարչակազմի ներկայացուցիչներին:
Ապրիլի 19-ին հայտնի է դարձել, որ Իրանում գտնվող օբյեկտը հրթիռային հարվածի է ենթարկվել Իսրայելի կողմից։ Իրանական Fars գործակալության փոխանցմամբ՝ պայթյունը հնչել է Իրանի Սպահան նահանգի Քեհջավարիստան քաղաքում, որը գտնվում է Սպահան քաղաքի օդանավակայանից և երկրի բանակի ռազմաօդային ուժերի 8-րդ բազայից ոչ հեռու:
Նմանատիպ հոդվածներ
Չախոյանը՝ Ծիծեռնակբերդում վարչապետի կնորջ ու դստեր մոտ «Նիկոլ դավաճան» և այլ վանկարկումների մասին
Վարչապետի տիկնոջն ու մանկահասակ դստերը թիրախավորողները զերծ են ամեն տեսակ սրբություններից։ Այս մասին Ֆեյսբուքյան իր էջու...
«Ծիծեռնակաբերդ»-ում Աննա Հակոբյանի և դստեր դեպքով քննչականում քրեական վարույթ է նախաձեռնվել
Ապրիլի 24-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկնոջ՝ Աննա Հակոբյանի և նրա դուստեր կողմից «Ծիծեռնակաբերդի» հուշահամալիրի անմար կ...
Հնդկաստանի ԱԳՆ-ն՝ ՀՀ-ին սպառազինություն մատակարարելու վերաբերյալ Ադրբեջանի քննադատությունների մասին
Հնդկաստանը լավ հարաբերություններ ունի Բաքվի և Երևանի հետ, բայց Նյու Դելին նաև շահագրգռված է ռազմաարդյունաբերական արտադրա...
Ինչպե՞ս կհրամայեք ՀԱՊԿ-ին գործել այն դեպքերում, երբ հենց ՀՀ ղեկավարությունն է որոշել մի շարք բնակավայրեր Ադրբեջանին փոխանցել․ Զախարովա
Հայկական ղեկավարությունն ինքն է ընդունում, որ պետք է սահմանազատել Ադրբեջանի հետ սահմանը։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ ա...