Ռուսաստանը երբեք չի սպառնացել ՆԱՏՕ-ին․ Շոյգու
Ռուսաստանը Հյուսիսատլանտյան դաշինքի (ՆԱՏՕ) երկրների վրա հարձակվելու պլաններ չունի և երբեք չի ունեցել: Այս մասին հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն։
«Ռուսաստանի Դաշնությունը երբեք չի սպառնացել ՆԱՏՕ-ին։ Մենք ո՛չ աշխարհաքաղաքական, ո՛չ էլ ռազմական շահ չունենք դաշինքի երկրների վրա հարձակվելու համար։ Մենք պարզապես պաշտպանում ենք մեր մարդկանց մեր պատմական տարածքներում», - ասել է Շոյգուն Աստանայում Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) անդամ երկրների պաշտպանության նախարարների հանդիպման ժամանակ։
Նա ընդգծել է, որ ՌԴ-ն միշտ գործադրել է «առավելագույն ջանքեր աշխարհում ռազմավարական կայունության և ուժերի հավասարակշռության պահպանման համար»:
Նմանատիպ հոդվածներ
Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով հաղորդում ներկայացվեց ՀՀ գլխավոր դատախազություն
ՀՀ քրեական օրենսգրքի 418-րդ և 421-րդ հոդվածներով հանցագործության մասին հաղորդում ներկայացվեց ՀՀ գլխավոր դատախազություն`...
Հայաստանը ստացել է «խաղաղության պայմանագրի» նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ
Հայաստանը ստացել է «խաղաղության պայմանագրի» նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները։ Այս մասին լրատվամիջց...
ՀՀ ԱԳՆ-ն` Ղազախստանում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպման մասին
Ղազախական կողմի առաջարկով Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հնարավոր հանդիպման ամսաթվի մասին հայտնի կդառնա, երբ դրա շ...
Հայաստանի համար ընդհանրապես տարբերություն չկա. Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու մասին
Իմ ունեցած տեղեկություններով ոչ մի նախնական պայմանավորվածություն չկա, նման քննարկումներ չեն եղել, բայց, եթե կա որևէ երկի...