Վարչապետը հաստատել է ՄԻԵԴ-ում առաջադրվող ՀՀ դատավորների ցանկը
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ հաստատվել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի կողմից առաջադրվող դատավորների ցանկը։ Համապատասխան որոշումը հրապարակված է կառավարության պաշտոնական կայքէջում։ Ըստ այդմ՝ Հայաստանի Հանրապետությունը 3 թեկնածու է առաջադրել։
«Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 16.1-ին մասը` հաստատել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավորի պաշտոնում Հայաստանի Հանրապետության կողմից առաջադրվող թեկնածուների ցուցակը՝ հետևյալ կազմով. 1) Գրիգորյան Վահե. 2) Կարապետյան Նորա. 3) Քոչարյան Վիգեն»,- նշված է որոշման մեջ։
Հիշեցնենք՝ դեռ նախորդ տարի հայտնել էինք, որ Հայաստանում ստեղծվել է հանձնաժողով, որն ընտրելու է Մարդու իրավունքների եվրոպական դատարանում մեր երկիրը ներկայացնող դատավորին։ Հանձնաժողովի կազմում ընդգրկված են ԲԴԽ նախագահը, Վճռաբեկ դատարանի նախագահը, գլխավոր դատախազը, մարդու իրավունքների պաշտպանը, արդարադատության նախարարը, իրավական հարցերով միջազգային ներկայացուցիչը և մի շարք այլ անձինք:
Հայաստանի առաջին դատավորը Մարդու իրավունքների եվրոպական դատարանում աշխատել է 2003-2014 թվականներին: 2015 թվականից մինչ օրս աշխատող դատավորի` Արմեն Հարությունյանի պաշտոնավարման ժամկետը մոտենում է ավարտին:
Նմանատիպ հոդվածներ
Չախոյանը՝ Ծիծեռնակբերդում վարչապետի կնորջ ու դստեր մոտ «Նիկոլ դավաճան» և այլ վանկարկումների մասին
Վարչապետի տիկնոջն ու մանկահասակ դստերը թիրախավորողները զերծ են ամեն տեսակ սրբություններից։ Այս մասին Ֆեյսբուքյան իր էջու...
«Ծիծեռնակաբերդ»-ում Աննա Հակոբյանի և դստեր դեպքով քննչականում քրեական վարույթ է նախաձեռնվել
Ապրիլի 24-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկնոջ՝ Աննա Հակոբյանի և նրա դուստեր կողմից «Ծիծեռնակաբերդի» հուշահամալիրի անմար կ...
Հնդկաստանի ԱԳՆ-ն՝ ՀՀ-ին սպառազինություն մատակարարելու վերաբերյալ Ադրբեջանի քննադատությունների մասին
Հնդկաստանը լավ հարաբերություններ ունի Բաքվի և Երևանի հետ, բայց Նյու Դելին նաև շահագրգռված է ռազմաարդյունաբերական արտադրա...
Ինչպե՞ս կհրամայեք ՀԱՊԿ-ին գործել այն դեպքերում, երբ հենց ՀՀ ղեկավարությունն է որոշել մի շարք բնակավայրեր Ադրբեջանին փոխանցել․ Զախարովա
Հայկական ղեկավարությունն ինքն է ընդունում, որ պետք է սահմանազատել Ադրբեջանի հետ սահմանը։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ ա...