ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Լարված իրավիճակ՝ Հրազդանում․ քաղաքացիները փողոց են փակել

Ի աջակցություն տավուշցիների՝ քաղաքացիները փակել են Երևան-Սևան մայրուղու Հրազդանի հատվածը: Քաղաքացիների և ճանապարհը բացել ցանկացող ոստիկանների միջև վիճաբանություն է սկսվել:


Քաղաքացիներին են միացել նաև ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Արթուր Խաչատրյանը և Արման Ղազարյանը:


Հիշեցնենք, որ Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչներն ապրիլի 19-ից բողոքի ակցիաներ են անում Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհին: Նրանք դեմ են սահմանազատման այն տարբերակին, որը համաձայնեցրել են Երևանն ու Բաքուն։

Քաղաքականություն