
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Հայը, թուրքը, վրացին»․Լիոնում ձերբակալվել է հանցավոր խումբ

Ինչպես հայտնում է «Գրուզիա օնլայն»-ը, ֆրանսիական Լիոն քաղաքում հանցավոր խմբավորման անդամներ են ձերբակալվել, որոնց թվում կան նաև հայեր, վրացիներ և ադրբեջանցիներ:
Ի դեպ, կալանավորված 10 վրացիներից 2-ն «օրենքով գող» է: Խմբավորման անդամները զբաղվել են բնակարանների թալանով, կեղծ փաստաթղթերի պատրաստմամբ, թմրանյութերի անօրինական շրջանառությամբ, ավտոմեքենաների գողությամբ:
Հատուկ մշակված ձերբակալման գործողությանը մասնակցել է շուրջ 300 ոստիկան: Ներգրավված է եղել նաև հատուկ նշանակության ջոկատը, կինոլոգիական ծառայությունը, օգտագործվել է ուղղաթիռ: