Անվավեր է ճանաչվել Սերժ Սարգսյանի Իսակովի հողամասի առուվաճառքի պայմանագիրը
Հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի 786 հազար ԱՄՆ դոլարին համարժեք դրամ:
Դատախազության՝ պետական շահերի պաշտպանության հերթական հայցը բավարարվել է։
«Գլխավոր դատախազության՝ պետական շահերի պաշտպանության վարչության հերթական հայցը Հակակոռուպցիոն դատարանի 2026 թվականի հունվարի 23-ի վճռով բավարարվել է: Վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի 786 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 297 միլիոն 980 հազար դրամ:
Հիշեցնենք, որ Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունը հայց էր ներկայացրել Հակակոռուպցիոն դատարան՝ պահանջելով անվավեր ճանաչել ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սերժ Սարգսյանի և ֆիզիկական անձի միջև 2005 թվականի դեկտեմբերի 17-ին կնքված Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա համայնքի Ծովակալ Իսակով պողոտայում գտնվող 1.4514 հա մակերեսով հողամասի առուվաճառքի պայմանագիրը:
Դատարանը, բավարարելով Գլխավոր դատախազության հայցը, անվավեր է ճանաչել առուվաճառքի պայմանագիրն ու որպես պայմանագրի անվավերության հետևանք վճռել ֆիզիկական անձից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել հողամասի արժեքը՝ 297 միլիոն 980 հազար դրամ»,- նշվում է դատախազության հաղորդագրության մեջ:
Նմանատիպ հոդվածներ
Միացյալ Նահանգներում չեղարկվել է ավելի քան 10,000 չվերթ
FlightAware-ի տվյալներով՝ կիրակի օրը ձնաբքի պատճառով Միացյալ Նահանգներում չեղարկվել է ավելի քան 10,000 չվերթ։Հունվարի 25...
Գորիսում նռնակի պայթյունի հետևանքով կա 2 զոհ, 1 վիրավոր
Գորիսում, ըստ նախնական տեղեկությունների, նռնակի պայթյունի հետևանքով կա 2 զոհ, 1 վիրավոր: Այս մասին Auroranews-ին հայտնեց...
Տղամարդը հեռախոս էր բռնել, այլ ոչ թե ատրճանակ․ մանրամասներ՝ Մինեապոլիսի կրակոցների մասին
Նահանգային և դաշնային պաշտոնյաները Ալեքս Պրետիի մահվան վերաբերյալ հակասական վարկածներ են ներկայացնում, որը տեղի է ունեցե...
Գորիսում սպանվել է Առուշ Առուշանյանի վարորդը
Գորիսում սպանվել է Առուշ Առուշանյանի վարորդը և ևս մեկ երիտասարդ; Այս մասին հայտնում է 24news-ը։Ըստ կայքի տեղեկություններ...