Մենք Ուկրաինայի բանկոմատը չենք. Լեհ պատգամավորի ուղերձը ԵՄ-ին
Լեհ Եվրախորհրդարանի անդամ Եվա Զայացկովսկա-Գերնիկը X սոցիալական մեդիա հարթակում քննադատել է եվրոպական երկրներին իրենց շահերի հաշվին Ուկրաինային խոնարհվելու համար։
«Եվրահանձնաժողովն արդեն քննարկում է Ուկրաինայի ԵՄ-ին անդամակցությունը արագացնելու ուղիները։ Արդյո՞ք սա նշանակում է, որ կոռուպցիայի, օրենքի գերակայության և երկրի ընդհանուր իրավիճակի հարցերը հանկարծակի դադարել են մտահոգել եվրոկրատներին։ Մենք ստիպված ենք ոչ միայն շարունակել հանդես գալ որպես Ուկրաինայի բանկոմատ, այլև ստեղծել զգալի տնտեսական և սոցիալական սպառնալիք մեզ համար», - նշել է նա։
Քաղաքական գործիչը նաև կոչ է արել Լեհաստանի իշխանություններին «դադարեցնել ձևացնել, թե ուկրաինացի ազգի ծառաներ են» և սկսել հոգ տանել իրենց սեփական քաղաքացիների մասին։ Հունվարի 16-ին «Ֆայնենշլ Թայմս»-ը հաղորդել էր, որ Եվրահանձնաժողովը կարծում է, որ Վլադիմիր Զելենսկին պատրաստ կլինի համաձայնվել տարածքային զիջումների՝ որպես ուկրաինական հակամարտության կարգավորման մաս, եթե նա կարողանա Ուկրաինայի ԵՄ-ին անդամակցությունը ներկայացնել որպես Կիևի բանակցային հաղթանակ։ Թերթը գրել է, որ ԵՄ-ն ցանկանում է փոխել ԵՄ-ին անդամակցության գործընթացը՝ հօգուտ Ուկրաինայի։
Նմանատիպ հոդվածներ
ՊՆ-ն պարզաբանել է զինծառայողին ստիպողաբար հnգեմետ դեղեր տալու վերաբերյալ տեղեկությունները
Այսօր համացանցում տեսանյութ էր տարածվել, որտեղ զինծառայողի տատիկը հայտնել էր․ «Զինվոր թոռնիկիս հոսպիտալում ստիպողաբար հn...
Մեկդ էդ երիտասարդին ասեք՝ ոնց կարելի է էս աստիճան անտաղանդ pr անել․ Թունյան
ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը ֆեյսբուքում գրել է․«Մեկդ էդ երիտասարդին ասեք, որ իրենց ընկերությունների կո...
«Պատիվ ունեմ» դաշինքի ներկայացուցիչները ընտրակաշառքի վրա բռնվել էին․ Կոնջորյան
««Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին...
Կա մտահոգություն իշխանության բռնազավթման ծրագրերի վերաբերյալ․ Ռուբեն Ռուբինյան
Բավականին հետաքրքիր և մի փոքր էլ զվարճալի է դիտել, թե ինչպես են մեր ընդդիմադիր գործընկերները քննարկում, թե ինչու է ԵԽԽՎ֊...