Հենց նոր վերադարձրի Գազայում վերջին պատանդի մարմինը․ ԱՄՆ նախագահ
ԱՄՆ նախագահ Դոնլադ Թրամփը շնորհավորել է իր «չեմպիոնների թիմին» վերջին իսրայելցի պատանդի մարմնի վերադարձի կապակցությամբ։
«Հենց նոր վերադարձրի Գազայում վերջին պատանդի մարմինը։
Սա նշանակում է բոլոր 20 կենդանի պատանդների, ինչպես նաև բոլոր մահացածների վերադարձը։ Անհավանական աշխատանք։ Շատերը կարծում էին, որ դա անհնար է։ Շնորհավորում եմ իմ զարմանահրաշ «չեմպիոնների թիմին!!!»»,- ԱՄՆ նախագահը գրել է TruthSocial-ում։
Ավելի ուշ Թրամփը պնդել է, որ Համասը օգնել է գտնել վերջին իսրայելցի պատանդի մարմինը։ Գրում է Axios-ը։
Axios-ին տված հարցազրույցում Թրամփը նշել է, որ մարմնի որոնումները և նույնականացման գործընթացը «շատ դժվար էին», քանի որ թիմերը ստիպված էին զննել տարածքում գտնվող հարյուրավոր մարմինները։

Նմանատիպ հոդվածներ
Իրանը մշակել է պատերազմի կառավարման ծրագիր
Իրանը չի ցանկանում հակամարտություն, բայց պատրաստվում է պատերազմի: Այս մասին ասում է Իրանի առաջին փոխնախագահը։Ռեզա Արեֆը...
ԱՄՆ-ն Մերձավոր Արևելքում տեղակայում է ՀՕՊ համակարգեր
ԱՄՆ-ն Մերձավոր Արևելքում տեղակայում է հակաօդային պաշտպանության համակարգեր՝ Իրանի կողմից հակագրոհի դեպքում։Flightradar24-...
Հաջորդ փուլը Գազայի վերակառուցումը չէ, այլ Համասի զինաթափումը․ Նեթանյահու
Վերջին պատանդի՝ Ռան Գվիլիի մարմնի հայտնաբերման մասին լուրը տարածվելուց հետո, Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ելու...
Մենք մեծ նավատորմ ենք ուղարկել դեպի Իրան․ Թրամփ
Մենք մեծ նավատորմ ենք ուղարկել դեպի Իրան։ Կտեսնենք, թե ինչ կլինի։ Ես չէի ցանկանա, որ որևէ բան պատահի։ Հնարավոր է՝ մենք ս...