Քննչական կոմիտեում քրեական վարույթ է նախաձեռնվել Նարեկ Կարապետյանի վերաբերյալ
Քննչական կոմիտեում քրեական վարույթ է նախաձեռնվել «Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանի վերաբերյալ: Այս մասին Auroranews-ի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնեցին ՔԿ-ից։
«ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչությունում 2003թ. ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (համապատասխանում է գործող ՀՀ քրեական օրենսգրքի 461-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետին) և 38-327-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (համապատասխանում է գործող ՀՀ քրեական օրենսգրքի 46-461-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետին) նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությամբ պարզվել է, որ կենտրոնական բժշկական հանձնաժողովի եզրակացությամբ Նարեկ Կարենի Կարապետյանը ճանաչվել է ոչ պիտանի խաղաղ ժամանակ զինվորական ծառայության համար, պիտանի է զինվորական ծառայության համար սահմանափակումով՝ պատերազմական ժամանակ և «Զինապահության մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ կետի հիմքով հաշվառվել է պահեստազորում:
Նարեկ Կարապետյանի՝ հնարավոր առողջական խնդիրների հետ կապված մի շարք հանգամանքներ պարզելու նպատակով քրեական վարույթով նշանակվել է հանձնաժողովային դատաբժշկական փորձաքննություն, որի շրջանակում վերջինս ներկայացել է փորձագետներին, սակայն հրաժարվել է պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից ազատվելու համար նախկինում պատճառ դարձած առողջական խնդրի կապակցությամբ հետազոտություններ անցնելուց:
Քրեական վարույթի նախաքննությունը շարունակվում է»:
Նմանատիպ հոդվածներ
Միացյալ Նահանգներում չեղարկվել է ավելի քան 10,000 չվերթ
FlightAware-ի տվյալներով՝ կիրակի օրը ձնաբքի պատճառով Միացյալ Նահանգներում չեղարկվել է ավելի քան 10,000 չվերթ։Հունվարի 25...
Գորիսում նռնակի պայթյունի հետևանքով կա 2 զոհ, 1 վիրավոր
Գորիսում, ըստ նախնական տեղեկությունների, նռնակի պայթյունի հետևանքով կա 2 զոհ, 1 վիրավոր: Այս մասին Auroranews-ին հայտնեց...
Տղամարդը հեռախոս էր բռնել, այլ ոչ թե ատրճանակ․ մանրամասներ՝ Մինեապոլիսի կրակոցների մասին
Նահանգային և դաշնային պաշտոնյաները Ալեքս Պրետիի մահվան վերաբերյալ հակասական վարկածներ են ներկայացնում, որը տեղի է ունեցե...
Գորիսում սպանվել է Առուշ Առուշանյանի վարորդը
Գորիսում սպանվել է Առուշ Առուշանյանի վարորդը և ևս մեկ երիտասարդ; Այս մասին հայտնում է 24news-ը։Ըստ կայքի տեղեկություններ...