Պետական տարածքներում հետազոտություններ իրականացնելու թույլտվություն մենք չենք տվել. ՇՄ նախարար

Շրջակա միջավայրի նախարարության 2025 թվականի ամփոփիչ ասուլիսի ժամանակ լրագրողը հարց ուղղեց, որ Հայաստանի տարբեր մարզերում օտարերկրյա կազմակերպություններ ուսումնասիրություններ են իրականացնում, նմուշառումներ են վերցնում հողից, պոչամբարներից, մասնավորապես՝ չեխական «Առնիկա» կազմակերպությունը։ Վերջին շրջանում նրանք ուսումնասիրություններ են իրականացրել Սյունիքի մարզում՝ Քաջարանի մասին է խոսքը։


Հարցին թե արդյո՞ք ԱԱԾ-ն տեղյակ է, որ օտարերկրյա կազմակերպություն է գալիս Հայաստան և պոչամբարներից նմուշառում վերցնում, ՇՄ նախարար Համբարձում Մաթևոսյանը նշել է.


«Պետական տարածքներում նմուշառումներ, հետազոտություններ իրականացնելու թույլտվություն մենք չենք տվել։ Իսկ եթե մտահոգիչ որևէ բան կա, մեր իրավապահ համակարգի գործընկերներն ուսումնասիրում են, կամ կուսումնասիրեն»,- նշել է նա։

Քաղաքականություն

Պատահարներ