Սպիտակ տունը մանրամասներ է հայտնել Ուկրաինայի շուրջ բանակցություններից
Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլին Լևիթը այսօր Աբու Դաբիում Ուկրաինայի շուրջ բանակցությունները պատմական է անվանել։
«Այդ բանակցությունների շրջանակներում շաբաթավերջին տեղի ունեցավ բազմակողմ հանդիպում, որը լրատվամիջոցների կողմից քիչ ուշադրության արժանացավ, բայց պատմական նշանակություն ուներ, քանի որ նախագահի (ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի - խմբ.) թիմը կարողացավ բանակցությունների սեղանի շուրջ բերել այս հակամարտության երկու կողմերի ներկայացուցիչներին՝ խաղաղության հասնելուն մոտենալու համար», - ասել է նա ճեպազրույցի ժամանակ։
Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի ներկայացուցիչների մասնակցությամբ եռակողմ անվտանգության աշխատանքային խմբի բանակցությունները տեղի ունեցան հունվարի 23-24-ը Արաբական Միացյալ Էմիրությունների մայրաքաղաք Աբու Դաբիում։
Նմանատիպ հոդվածներ
ՊՆ-ն պարզաբանել է զինծառայողին ստիպողաբար հnգեմետ դեղեր տալու վերաբերյալ տեղեկությունները
Այսօր համացանցում տեսանյութ էր տարածվել, որտեղ զինծառայողի տատիկը հայտնել էր․ «Զինվոր թոռնիկիս հոսպիտալում ստիպողաբար հn...
Կա մտահոգություն իշխանության բռնազավթման ծրագրերի վերաբերյալ․ Ռուբեն Ռուբինյան
Բավականին հետաքրքիր և մի փոքր էլ զվարճալի է դիտել, թե ինչպես են մեր ընդդիմադիր գործընկերները քննարկում, թե ինչու է ԵԽԽՎ֊...
Մեկդ էդ երիտասարդին ասեք՝ ոնց կարելի է էս աստիճան անտաղանդ pr անել․ Թունյան
ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը ֆեյսբուքում գրել է․«Մեկդ էդ երիտասարդին ասեք, որ իրենց ընկերությունների կո...
«Պատիվ ունեմ» դաշինքի ներկայացուցիչները ընտրակաշառքի վրա բռնվել էին․ Կոնջորյան
««Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին...