Սև ծովում ԱԹՍ-ն հարվածել է թուրքական նավին
Թուրքական Akkon Lines ընկերության կողմից շահագործվող M/V RMS TEAM նավը Սև ծովում ենթարկվել է անօդաչու թռչող սարքի հարձակման, ինչի հետևանքով նավամատույցում կրակ է բռնկվել․ անձնակազմի 11 անդամի հաջողվել է փրկվել, իսկ ևս մեկ մարդ համարվում է անհետ կորած, հայտնում է lojiport.com տրանսպորտային պորտալը։
«M/V RMS TEAM նավը Սև ծովում անօդաչու թռչող սարքի հարձակման է ենթարկվել։ Նավում հրդեհ է բռնկվել, անձնակազմի 11 անդամ փրկվել է, մեկ նավաստու որոնումները շարունակվում են», — ասվում է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ տագնապի ազդանշանը ստանալուց հետո մոտակայքում գտնվող նավը շտապել է օգնության և փրկել անձնակազմի 11 անդամին։
Եվս մեկ նավաստի դեռևս անհետ կորած է համարվում։ Պատահարի վերաբերյալ տեղեկատվությունը փոխանցվել է համապատասխան որոնողափրկարարական ծառայություններին։
Lojiport.com-ի փոխանցմամբ՝ անձնակազմի էվակուացիայից հետո կրակը բռնկվել է նավի բնակելի հատվածներում և մեքենայական բաժանմունքում։ Հետագայում հրդեհը տարածվել է նաև կոնտեյներների տեղադրման գոտում։
«Ընկերությունը հայտնել է, որ, ելնելով առկա տեղեկատվությունից, նավը և նրանում գտնվող բեռը կարող են համարվել ամբողջությամբ վնասված», - գրում է հրատարակությունը։
Նմանատիպ հոդվածներ
Իրանը պատրաստվում է ԱՄՆ-ի հետ լայնածավալ հակամարտության
Արաբական երկրների հետախուզությունները տվյալներ են ստացել ԱՄՆ-ի և Իսրայելի դեմ ռազմական գործողություններն ընդլայնելու Թեհ...
Wildberries-ի հիմնադիրը պահեստների վրա հարձակումներից հետո հայտարարություն է արել
Շուշարիում, Ուտկինա Զավոդում և Սիմֆերոպոլում Wildberries-ի պահեստների վրա հարձակումից հետո տարածքների և ապրանքների մի մա...
Բարձր կլինի վճարվելիք գինը. Մոսկավն սպառնացել է Լոնդոնին
Ռուսական կողմը Մեծ Բրիտանիային մեղադրել է ուկրաինական ճգնաժամի էսկալացիայի վրա գիտակցաբար խաղադրույք կատարելու մեջ՝ ՌԴ տ...
Իրանից կոչով դիմել են մուսուլմանական երկրներին
Իրանի բանակի «Խաթամ ան-Անբիա» կենտրոնական շտաբի հրամանատար, գեներալ-մայոր Ալի Աբդոլլահին հայտարարել է, որ մուսուլմանական...