Հասարակություն Կարևոր

4 քաղաքում օդում փոշու բարձր պարունակություն է գրանցվել

4 քաղաքում օդում փոշու բարձր պարունակություն է գրանցվել
Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը օգոստոսի 9-15-ը։ Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային…

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը օգոստոսի 9-15-ը։


Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան.


Վանաձոր քաղաքում՝


-Հերացի փողոցի հարակից տարածք՝ օգոստոսի 10-ին և 13-ին,


-Ծատուրյան փողոցի հարակից տարածք՝ չի գերազանցել,


-Վարդանանց փողոցի հարակից տարածք՝ չի գերազանցել։


Ալավերդի քաղաքում՝


-Սայաթ-Նովա փողոց՝ օգոստոսի 13-15-ը,


-Դեբեդի փողոցի հարակից տարածք՝ օգոստոսի 9-ին և 15-ին,


-Սանահին սարահարթ՝ չի գերազանցել։


Հրազդան քաղաքում՝ օգոստոսի 9-ին և 11-ին։


Արարատ քաղաքում՝օգոստոսի 9-ին և 14-ին։


Գյումրի քաղաքում՝ չի գերազանցել։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250