Հայ եկեղեցու կառույցներն արձագանքել են Կաթողիկոսի դատավարությանը
Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի և վեց եպիսկոպոսների նկատմամբ դատավարության կապակցությամբ հայտարարություններով են հանդես եկել Հայ Առաքելական եկեղեցու տարբեր կառույցներ՝ մտահոգություն հայտնելով եկեղեցու ինքնավարության և պետություն-եկեղեցի հարաբերությունների վերաբերյալ:
Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Արգենտինայի և Չիլիի թեմի կենտրոնական վարչությունը դատապարտել է դատավարությունը՝ այն որակելով որպես միջամտություն Եկեղեցու հոգևոր գործունեությանը և կրոնի ազատության ու եկեղեցի-պետություն տարանջատման սկզբունքների խախտում: Կառույցը ՀՀ կառավարությանը կոչ է արել զերծ մնալ հակաեկեղեցական քայլերից և խնդիրները լուծել փոխադարձ հարգանքի պայմաններում:
Երուսաղեմի Հայոց պատրիարքությունն իր հերթին ընդգծել է, որ Ամենայն Հայոց Կաթողիկոսի նկատմամբ Հայաստանի իշխանությունների վերաբերմունքը կարող է անդրադառնալ նաև Հայ եկեղեցու մյուս նվիրապետական աթոռների և հոգևոր առաջնորդների դիրքի վրա: Պատրիարքությունը ՀՀ պատկան մարմիններին կոչ է արել հարգել Սահմանադրությամբ երաշխավորված Հայ Առաքելական եկեղեցու ինքնավարությունը և խուսափել քայլերից, որոնք կարող են խորացնել ազգային պառակտումն ու վնասել պետություն-եկեղեցի հարաբերություններին:
Դատավարությանը կոշտ արձագանք է տվել նաև Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց teme ը՝ օգոստոսի 7-ը որակելով «ամոթի ու դավաճանության օր»: Թեմի հայտարարությունում դատավարությունը ներկայացվում է որպես Եկեղեցու և հոգևորականության նկատմամբ ճնշում: Թեմական խորհուրդն ու հոգևորականաց դասը նաև իրենց աջակցությունն են հայտնել Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսին և դատավարության մեջ ներգրավված հոգևորականներին:
Նմանատիպ հոդվածներ
Усиленные ведомства вошли в дом Нарека Карапетяна
Сегодня рано утром усиленные ведомства вошли в дом Нарека Карапетяна и проводят обыск, сообщает «Armat Media». В Следств...
Армения и Грузия обсудили вопросы безопасности и сотрудничества
Министры иностранных дел Армении и Грузии провели встречу, в ходе которой обсудили вопросы безопасности и двустороннего...
Из России в Армению транзитом через Азербайджан отправится 14 вагонов пшеницы
Из России в Армению транзитом через территорию Азербайджана будет отправлено 14 вагонов пшеницы.Как сообщает APA, вагоны...
Путин ужесточил основания для депортации мигрантов
Президент России Владимир Путин подписал закон, который значительно расширяет список правонарушений, за которые иностран...