«Սարդ-մարդ»-ի նոր ֆիլմը պատմության մեջ երկրորդ ամենահաջող եկամուտն է ունեցել
«Սարդ-մարդ. բոլորովին նոր օր» ֆիլմը տպավորիչ մեկնարկ է գրանցել կինովարձույթում՝ Հյուսիսային Ամերիկայում հավաքելով 355 մլն դոլար, իսկ ամբողջ աշխարհում՝ 927 մլն դոլար։ CNN-ի փոխանցմամբ՝ սա կինովարձույթի պատմության մեջ երկրորդ ամենախոշոր դեբյուտն է։
Վերլուծաբանների տվյալներով՝ ֆիլմը զիջում է միայն 2019 թվականին թողարկված «Վրիժառուները. Վերջնախաղ» ֆիլմին, որը ԱՄՆ-ում և Կանադայում բացման ընթացքում հավաքել էր 357 մլն դոլար։ «Սարդ-մարդ. բոլորովին նոր օր»-ը մեծ էկրան է վերադարձել ֆրանշիզայի նախորդ՝ «Սարդ-մարդ. Տուն չկա» ֆիլմից գրեթե հինգ տարի անց, որի բացման եկամուտը Հյուսիսային Ամերիկայում կազմել էր 260 մլն դոլար։
Նոր ֆիլմը նաև բարձր գնահատականներ է ստացել հանդիսատեսից:
Միևնույն ժամանակ, հաջող ցուցադրություններ է շարունակում նաև Universal Pictures-ի «Ոդիսականը»։ Ֆիլմը բացման շաբաթավերջին վաստակել էր 124,5 մլն դոլար, իսկ երկրորդ շաբաթավերջին ավելացրել է ևս 51 մլն դոլար՝ համաշխարհային եկամուտը հասցնելով 911,4 մլն դոլարի։
Շաբաթավերջի կինովարձույթի լավագույն հնգյակում ընդգրկվել են նաև Disney-ի «Խաղալիքների պատմություն 5»-ը՝ 6,3 մլն դոլար, Universal-ի «Մինիոններ և հրեշներ»-ը՝ 5,8 մլն դոլար, «Մոանա» ֆիլմի խաղարկային տարբերակը՝ 5,3 մլն դոլար և «Հեյդսթաուն. Մյուզիքլ»-ի խաղարկային տարբերակը՝ 2,1 մլն դոլար։
Վերլուծաբանների գնահատմամբ՝ օգոստոսի հաջող մեկնարկը կարող է օգնել, որ ամառային կինոսեզոնի ընդհանուր եկամուտը հասնի 4 մլրդ դոլարի։ 2026 թվականի ընդհանուր կինովարձույթի հասույթը, ըստ կանխատեսումների, կարող է մոտենալ 10 մլրդ դոլարին։ Տարվա սկզբից կինոթատրոնների եկամուտն արդեն կազմել է 6,19 մլրդ դոլար, ինչը գրեթե 15%-ով գերազանցում է 2025 թվականի նույն ժամանակահատվածի ցուցանիշը։
Նմանատիպ հոդվածներ
Պերուում հարյուրավոր նորածինների անվանակոչել են Հալանդի պատվին
Պերուում հարյուրավոր ծնողներ իրենց նորածին երեխաներին անվանակոչել են Նորվեգիայի հավաքականի հարձակվող Էրլինգ Հալանդի պատվ...
30 միլիոն դոլար արժողությամբ տիրանոզավրի կմախքը կհայտնվի Sotheby’s-ի աճուրդում
Sotheby’s աճուրդի տունը կրկին ներկայացնում է բացառիկ հնագիտական նմուշ․ աճուրդում կհայտնվի «Գաս» անունով տիրանոզավր ռեքսի...
Էմփայր Սթեյթ Բիլդինգի գագաթին ապօրինի բարձրացած զույգը ազատ է արձակվել
Նյու Յորքում Էմփայր Սթեյթ Բիլդինգի գագաթին վտանգավոր մուտք գործած և այնտեղ նշանադրության տեսարան կազմակերպած զույգը բախվ...
GTA 6․ 1 օրում՝ 3 միլիարդ դոլար․ ինչ է հայտնի սպասվող խաղի մասին
Rockstar Games-ի նոր խաղը՝ GTA VI-ը, դեռ պաշտոնապես չի թողարկվել, բայց արդեն դարձել է համաշխարհային մեծ քննարկման թեմա՝...