Ներքին Գոշում քաղաքացին մոտ 6 մետր բարձրությունից ընկել է գետափ․ նրան հոսպիտալացրել են
Օգոստոսի 22-ին՝ ժամը 21։29-ին, Տավուշի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ներքին Գոշ բնակավայրի Մխիթար Գոշ փողոցի տներից մեկի մոտակայքում քաղաքացին ընկել է Գետիկ գետը։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ քաղաքացին մոտ 6 մետր բարձրությունից ընկել է գետափնյա հատված։
Փրկարարները պարանի և պատգարակի օգնությամբ քաղաքացուն դուրս են բերել գետափնյա հատվածից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։ Տուժածը հոսպիտալացվել է։
Նմանատիպ հոդվածներ
Ծնողների շիրիմի մոտ հայտնաբերվել են տղայի մարմինը, հրազեն և նամակ
Օգոստոսի 6-ին՝ ժամը 23:00-ի սահմաններում, ՀՀ ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Շիրակի մարզային...
Երկու երեխաների հետ ընտանիքն արգելափակվել է Ջուխտակ վանքի ճանապարհին․ փրկարարները օգնության են հասել
Օգոստոսի 11-ին՝ ժամը 18։10-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ ընտանիքը երկու անչափահաս երեխան...
Նորածին աղջկան գտել են երկաթե թիթեղների տակ․ բժիշկներին հաջողվել է փրկել նրա կյանքը
Օգոստոսի 10-ին՝ ժամը 20:40-ի սահմաններում, ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մաշտոցի բաժ...
Նոր Հաճընում ավտոկռունկը պոկվել և ընկել է. կան զոհեր և վիրավոր. ՆԳՆ ՓԾ
Օգոստոսի 18-ին՝ ժամը 14։44-ին, Կոտայքի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր Հաճըն քաղաքում շին...