Թրամփը չի բացառել, որ մինչև պաշտոնավարման ավարտը Գրենլանդիան կլինի ԱՄՆ վերահսկողության տակ
«Իրական Ամերիկայի ձայն»-ին տված հարցազրույցում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը փաստացի ընդունեց, որ իր երկրորդ պաշտոնավարման ավարտին Գրենլանդիան գտնվելու է «ԱՄՆ վերահսկողության տակ»։
Հաղորդավար Սթիվ Գրուբերը հիշեցրեց կղզու ապագային վերաբերող իր «կանխատեսումը», ըստ որի՝ մինչև Թրամփի լիազորությունների ավարտը Գրենլանդիան անցնելու է «մեր գործառնական վերահսկողության տակ»։
«Այո, դուք ճիշտ կլինեք, եթե դրա վրա խաղադրույք կատարեք։ Գրենլանդիան շատ կարևոր է՝ մեր տեսանկյունից, այլ ոչ թե Դանիայի», - նշել է Թրամփը։
Երբ հաղորդավարն առաջարկեց խաղադրույք կատարել այդպիսի զարգացման վրա, նախագահը արձագանքել է. «Լավ»։
Հուլիսի սկզբին, Անկարայում ընթացող ՆԱՏՕ-ի գագաթնաժողով ժամանելիս, Թրամփը հայտարարել էր Գրենլանդիայի նկատմամբ ԱՄՆ վերահսկողություն սահմանելու իր ցանկության մասին։ Ի պատասխան՝ Դանիայի վարչապետ Մետտե Ֆրեդերիկսենը շեշտեց, որ թագավորությունը պատրաստակամ է պաշտպանել ՆԱՏՕ-ի տարածքի «յուրաքանչյուր դյույմը», ներառյալ Գրենլանդիան։
Գրենլանդիան հանդիսացել է դանիական գաղութ մինչև 1979 թվականը, երբ ստացավ սահմանափակ ինքնակառավարում։ 2009 թվականին կղզին ձեռք բերեց ինքնավարություն, սակայն շարունակեց մնալ թագավորության կազմում։
Թրամփը Գրենլանդիան գնելու գաղափարն առաջին անգամ շրջանառել էր իր առաջին նախագահության ընթացքում։ Սպիտակ տուն վերադառնալուց հետո նա պարբերաբար պնդում է, որ կղզին պետք է փոխանցվի ԱՄՆ վերահսկողությանը։ Դանիայի և Գրենլանդիայի ղեկավարությունը մերժում է այդ առաջարկը։
Նմանատիպ հոդվածներ
Նարեկ Կարապետյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել
Նարեկ Կարապետյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է բացակայելու արգելքը և 1 միլիարդ դրամ գրավ։ Այս մասին Auroranew...
Բերման են ենթարկել Արեգնազ Մանուկյանին. Մանուկ Սուքիասյան
Րոպեներ առաջ բերման են ենթարկել «Մայր Հայաստան» կուսակցության վարչության անդամ Արեգնազ Մանուկյանին։ Ենթադրաբար՝ ձերբակալ...
Խոշոր չափերով խարդախություն և փողերի լվացում. ՔԿ-ն Ծառուկյանի ձերբակալման մասին
ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում քննվող քրեակա...
Ուժայինները մտել են Նարեկ Կարապետյանի առանձնատուն
Այսօր վաղ առավոտյան ուժայինները մտել են Նարեկ Կարապետյանի առանձնատուն և խուզարկություններ են անցկացնում, հայտնել է «Arma...