Սեուտան սկսել է ծովում նոր արգելապատնեշներ տեղադրել՝ միգրանտների հոսքի պատճառով
Իսպանիայի իշխանությունները Սեուտայի նավահանգստում սկսել են նոր արգելապատնեշներ տեղադրել՝ միգրանտների հոսքի պատճառով, տեղեկացնում է Europa Press-ը՝ հղում անելով Իսպանիայի կառավարությանը։
«Ժամը 7:50-ին Սեուտայի Տարաջալ նավահանգստում սկսվել է արգելապատնեշների տեղադրումը», - նշված է գործակալության հաղորդագրության մեջ։
Europa Press-ի փոխանցմամբ՝ արգելապատնեշն իրենից ներկայացնում է 500 մետր երկարություն, 30-ից 70 սանտիմետր բարձրություն ունեցող փչովի համակարգ, որի ստորջրյա մասը հասնում է մինչև մեկ մետր խորության, ինչպես նաև ծովի հատակին ամրացված լողանների շարք է։ Արգելապատնեշի տարրերի միջև նախատեսված է անցուղի, որն ապահովում է Քաղաքացիական պաշտպանության նավակների տեղաշարժը սահմանը հսկելու համար։
«Կառավարությունը նշում է, որ Սեուտայում գիշերը անցել է «նորմալ»՝ հավելելով, որ (միգրանտների - խմբ.) մուտքն ամբողջությամբ դադարեցվել է, մինչդեռ Մարոկկո ելքերը շարունակվել են «առանց որևէ էական միջադեպի», հայտնում է գործակալությունը։
Ուրբաթ օրը Սեուտայի քաղաքապետ-նախագահ Խուան Խեսուս Վիվասը հայտնել էր, որ վերջին 24 ժամվա ընթացքում Մարոկկոյից Սեուտա է մուտք գործել շուրջ 60,000 մարդ: RTVE-ն, հղում անելով Իսպանիայի Ներքին գործերի նախարարությանը, հաղորդել է, որ ավելի քան 48,300 անօրինական միգրանտներ արդեն վերադարձվել են Մարոկկո:
Նմանատիպ հոդվածներ
Արտաքսումների ալիք Ռուսաստանում. խստացվում է միգրացիոն քաղաքականությունը
Ռուսաստանի Դաշնությունից կես տարում արտաքսվել է մոտ 44 հազար օտարերկրացի, ինչը 65,5%-ով ավելի է, քան 2025 թվականի հունվա...
0-ներով համարանիշերի ձեռքբերման կարգը փոխվել է
0-ներով համարանիշերն արդեն հասանելի են նաև առանց աճուրդի. ՆԳ նախարարի հրամանն ուժի մեջ է մտել հուլիսի 23-ին: Այս մասին հ...
Աղետալի վիճակ կրթության ոլորտում. դիմորդների միայն 58.4 տոկոսն է ընդունվել բուհ. փորձագետ
ԲՈՒՀ-եր ընդունվողների և դիմորդների քանակի նվազման վերջին 5-6 տարիների միտումը պահպանվել է նաև ընթացիկ տարվա ընդունելությ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Բացառիկ կադրեր` վարդավառի օրը տեղի ունեցած կրակոցներից
Բացառիկ կադրերե են հրապարակվել հուլիսի 12-ին Վաղարշյան փողոցի բակում տեղի ունեցած կրակոցներից և ծեծկռտուքից: Հիշեցնենք`...