Մեկ օրում ուկրաինական 743 անօդաչու թռչող սարք է ոչնչացվել
Վերջին 24 ժամվա ընթացքում ՀՕՊ ուժերը ուկրաինական 743 անօդաչու թռչող սարք և 15 կառավարվող ավիացիոն ռումբ են խոցել ու ոչնչացրել, հայտարարել է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։
«Ռուսաստանի զինված ուժերի օպերատիվ-մարտավարական ավիացիան, հարվածային անօդաչու թռչող սարքերը, ինչպես նաև հրթիռային զորքերն ու հրետանին հարվածներ են հասցրել Ուկրաինայի ԶՈւ-ի անօդաչու թռչող սարքերի և դրանց բաղադրիչների արտադրության ու պահպանման համար նախատեսված օբյեկտներին ու ոչնչացրել դրանք»,- նշված է ՌԴ ՊՆ հաղորդագրությունում։
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունից նշել են նաև, որ վերջին 24 ժամվա ընթացքում հարվածներ են հասցվել Ուկրաինայի զինված ուժերի դիրքերին՝ 152 շրջաններում։
Նմանատիպ հոդվածներ
Ռուսական հրթիռը հողին հավասարեցրեց Կիևում ԱԹՍ-ների խոշոր գործարանը
Ռուսական բալիստիկ հրթիռը Կիևում ոչնչացրել է ամերիկյան ռազմական ընկերությանը պատկանող «Terminal Autonomy» անօդաչու սարքեր...
Wildberries-ի հիմնադիրը պահեստների վրա հարձակումներից հետո հայտարարություն է արել
Շուշարիում, Ուտկինա Զավոդում և Սիմֆերոպոլում Wildberries-ի պահեստների վրա հարձակումից հետո տարածքների և ապրանքների մի մա...
Լեհաստանը կործանիչներ է բարձրացրել օդ
Լեհաստանը կործանիչներ է բարձրացրել օդ՝ հետևելու Բալթիկ ծովի վրա ռուսական Իլ-20 ինքնաթիռի թռիչքին։ Այս մասին հայտարարել է...
Զելենսկին հրապարակել է Ուկրաինայի և Ռուսաստանի ռազմական կորուստների տվյալները
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Fox News-ին տված հարցազրույցում հայտնել է պատերազմում ուկրաինական կորուստների թիվը...