ՏԵՍԱՆՅՈՒԹ. ՄիՊ-ը Հայկ Կոնջորյանի եղբոր մասնակցությամբ ծեծի և հայհոյանքների մասին
ՄԻՊ Անահիտ Մանասյանը, անդրադառնալով Հայկ Կոնջորյանի եղբոր մասնակցությամբ ծեծի ենթադրյալ դեպքին, հայտնել է, որ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակն այդ դրվագով անհատական գործ քննելու իրավասություն չունի։
Լրագրողները Մանասյանից հետաքրքրվել են՝ արդյոք ուսումնասիրություն իրականացվել է և զրույց եղել Նաիրի Հակոբյանի ընտանիքի անդամների հետ՝ հաշվի առնելով նաև կնոջ և անչափահաս աղջկա ներկայությամբ պարբերաբար հայհոյանքներ հնչեցնելու ու հետապնդման մասին պնդումները։
«Մարդու իրավունքների պաշտպանի լիազորությունները տարածվում են այն դեպքերի վրա, երբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների կողմից առկա է իրավունքների ենթադրյալ խախտման վտանգ։ Անհատական գործով զբաղվելու իրավասություն չունենք, քանի որ սա չի ընդգրկվում ՄԻՊ-ի լիազորությունների շրջանակում»,- ասել է Մանասյանը։
Նա միաժամանակ ընդգծել է, որ համակարգային առումով բռնության ցանկացած դրսևորում, ինչպես նաև խոսքի այն ձևերը, որոնք չեն ընդգրկվում խոսքի ազատության իրավունքի շրջանակում, պետք է բացառվեն։
Նմանատիպ հոդվածներ
Ռուսաստանը տնտեսական աճի տեմպերով գերազանցում է Եվրամիությանը․ Պուտին
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Պետդումայի VIII գումարման պատգամավորների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Ռուսաստանի տ...
Ադրբեջանը վերականգնել է իր տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը․ Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ
Ադրբեջանը հայտարարել է, որ պետք է դադարեցնել ռուս-հայկական հարաբերություններին առնչվող հարցերը Ադրբեջանի հետ կապելու պրա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Այս ամենը քաղաքական ենթատեքստ ունի. BMW և Rolls royce-ի ներկայացուցիչ Հայաստանում
«Ոչ մի իրավական հիմք չկա, ներխուժել են և առգրավել են մեր սերվերները, խափանել են մեր աշխատանքը, այս ամենը քաղաքական ենթատ...
Եթե Եվրոպան կրկին փորձի հարձակվել Ռուսաստանի վրա, դա ոչ ավանդական պատերազմ կլինի. Լավրով
ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Ռուսաստանը չի պատրաստվում հարձակվել որևէ երկրի վրա, սակայն եթե Եվրոպան...