ՌԴ-ն ենթարվել է ԱԹՍ-ների զանգվածային հարձակման. խոշոր հրդեհ «Wildberries»-ի պահեստում
Ռուսաստանի Ռյազան քաղաքում լուսաբացին տեղի է ունեցել անօդաչու թռչող սարքերի հարձակում։ Սոցիալական ցանցերում գրում են «Wildberries»-ի պահեստում բռնկված հրդեհի և նավթավերամշակման գործարանում առաջացած հրդեհի մասին։
Տեղի նահանգապետ Պավել Մալկովը հաստատել է հրդեհներից մեկի փաստը, սակայն մանրամասներ չի հայտնել։ Նրա խոսքով՝ քաղաքը ենթարկվել է անօդաչու թռչող սարքերի զանգվածային հարձակման։
«Ձեռնարկություններից մեկի տարածքում հրդեհ է բռնկվել», - կարճ հայտնել է ռուս պաշտոնյան։
Մի շարք «Տելեգրամ» ալիքներ, հղում անելով տեղի բնակիչներին, գրում են «Wildberries»-ի պահեստում բռնկված հրդեհի մասին։ Որոշ աղբյուրներ հավելում են նաև, որ հրդեհ է բռնկվել նավթավերամշակման գործարանի տարածքում։
Միաժամանակ Մոսկվայում և Մոսկվայի մարզում հայտարարվել է օդային տագնապ։
Նմանատիպ հոդվածներ
Պուտինի նոր պահանջը միգրանտներին. Ռուսաստանում մնալու կանոնները փոխվում են
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է մի շարք օրենքներ, որոնք խստացնում են միգրանտների և նրանց ընտանիքների նկա...
Մոսկվան սպասում է Հայաստանի որոշմանը. վճռորոշ պահը մոտենում է
Մոսկվայի համար այսօր ամենահրատապ հարցերից մեկը, թերևս, այն է, թե ինչպես դուրս գալ ուկրաինական ցանցից, որի մեջ Կրեմլն է փ...
Գիշերն Ուկրաինան ռմբակոծել է Ռուսատանը. հարձակվել են Wildberries-ի լոգիստիկ կենտրոնի վրա
Հուլիսի 25-ի գիշերը Ուկրաինայի զինված ուժերը լայնածավալ ավիահարված են հասցրել Բելգորոդին։ Վնասվել են Լուչի ՋԷԿ-ը և «Յուժ...
ՊԵԿ–ը հրապարակել է 1000 խոշոր հարկատուների ցանկը
ՀՀ պետական եկամուտների կոմիտեն հրապարակել է 2026 թվականի առաջին կիսամյակի 1000 խոշոր հարկատուների ցանկը. Զանգեզուրի պղնձ...