Նեթանյահուն Թրամփի հետ բանակցություններից հետո հանդես է եկել հայտարարությամբ
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն Սպիտակ տանը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ երեքշաբթի կայացած բանակցությունները որակել է որպես հիանալի և լավագույններից մեկը:
Սոցիալական ցանցերի իր տեսաուղերձում Նեթանյահուն հայտարարել է. «Հիանալի հանդիպում։ Սրանք լոկ բառեր չեն։ Տեղի ունեցավ բաց զրույց՝ հիմնված փոխադարձ աջակցության և ընդհանուր նպատակների ըմբռնման վրա, որոնց թվում է Իրանի կողմից միջուկային զենք չունենալու ապահովումը։ Լավագույն հանդիպումներից մեկը նախագահ Թրամփի հետ»։ Կառավարության ղեկավարն ընդգծել է, որ քննարկմանը «ներկա էր նրա ողջ թիմը», իսկ կողմերին հաջողվել է «մտքեր փոխանակել, ինչպես նաև համակարգել կարևոր գործողություններ Իսրայելի անվտանգության և ապագայի համար»։
Իր հերթին, երկու ղեկավարների զրույցի մանրամասներին տիրապետող բարձրաստիճան աղբյուրը ՏԱՍՍ-ին հայտնել էր, որ քննարկումն անցել է «շատ դրական» մթնոլորտում, իսկ Նեթանյահուի և Թրամփի միջև առկա է «գերազանց քիմիա»։ Լրատվամիջոցի զրուցակիցը հավելել էր, որ առաջնորդները «հաստատել են ընդհանուր նպատակը», համաձայն որի՝ «ոչ մի հանգամանքում Իրանը չպետք է տիրապետի միջուկային զենքի»։ Իսրայելի վարչապետի աշխատակազմի տարածած լուսանկարների համաձայն՝ ամերիկյան պատվիրակության կազմում բանակցություններին մասնակցել են փոխնախագահ Ջեյ Դի Վենսը, պետքարտուղար Մարկո Ռուբիոն, Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթը և նախագահի հատուկ բանագնաց Ստիվ Ուիթքոֆը։ Երկկողմ հանդիպումը տևել է շուրջ 1,5 ժամ։
Նմանատիպ հոդվածներ
Նարեկ Կարապետյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել
Նարեկ Կարապետյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է բացակայելու արգելքը և 1 միլիարդ դրամ գրավ։ Այս մասին Auroranew...
Բերման են ենթարկել Արեգնազ Մանուկյանին. Մանուկ Սուքիասյան
Րոպեներ առաջ բերման են ենթարկել «Մայր Հայաստան» կուսակցության վարչության անդամ Արեգնազ Մանուկյանին։ Ենթադրաբար՝ ձերբակալ...
Խոշոր չափերով խարդախություն և փողերի լվացում. ՔԿ-ն Ծառուկյանի ձերբակալման մասին
ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում քննվող քրեակա...
Զախարովան՝ Արծրուն Հովհաննիսյանի նոր նշանակման մասին
Ռուսաստանի ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան խոսել է Արծրուն Հովհաննիսյանի՝ ՊՆ պաշտպանական ազգային հետազոտական համալսարա...