Իսրայելն աստիճանաբար օկուպացնում է պաղեստինյան տարածքները. Էրդողան
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Մերձավոր Արևելքի ողջ տարածաշրջանն է կրում Իսրայելի գործողությունների հետևանքների գինը․ գրում է TRT Haber հեռուստաալիքը։
«Իսրայելը աստիճանաբար օկուպացնում է պաղեստինյան տարածքները՝ անտեսելով տարածաշրջանում մարդու հիմնարար իրավունքները և խախտելով միջազգային իրավունքը։ Այս ագրեսիայի գինը վճարում են ոչ միայն մեր պաղեստինցի եղբայրներն ու քույրերը, ոչ միայն Լիբանանի բարեկամ ժողովուրդը, այլև ամբողջ տարածաշրջանը»,-ասել է Էրդողանը։
Թուրքիայի նախագահը նաև նշել է, որ Անկարան անհրաժեշտ ջանքեր է գործադրում տարածաշրջանում ռազմական գործողությունները նվազեցնելու համար՝ նկատի ունենալով Իրանի շուրջ ստեղծված հակամարտությունը։
«Չնայած մեր տարածաշրջանում ընթացող հակամարտություններին՝ Թուրքիայի տնտեսությունը շարունակում է մնալ ուժեղ։ Մենք հատուկ ջանքեր ենք գործադրում, որպեսզի ռազմական գործողությունների հետևանքները նվազագույն ազդեցություն ունենան մեր քաղաքացիների վրա»,- ասել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։
Նմանատիպ հոդվածներ
Պուտինի նոր պահանջը միգրանտներին. Ռուսաստանում մնալու կանոնները փոխվում են
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է մի շարք օրենքներ, որոնք խստացնում են միգրանտների և նրանց ընտանիքների նկա...
Կոտայքի մարզում թեժ իրավիճակ է. ովքեր կլինեն նոր համայնքապետերը
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «2026 թվականի աշնանը Կոտայքի մարզը կդառնա տեղական ինքնակառավարման ընտրությունների գլխավոր...
Մոսկվան սպասում է Հայաստանի որոշմանը. վճռորոշ պահը մոտենում է
Մոսկվայի համար այսօր ամենահրատապ հարցերից մեկը, թերևս, այն է, թե ինչպես դուրս գալ ուկրաինական ցանցից, որի մեջ Կրեմլն է փ...
Գիշերն Ուկրաինան ռմբակոծել է Ռուսատանը. հարձակվել են Wildberries-ի լոգիստիկ կենտրոնի վրա
Հուլիսի 25-ի գիշերը Ուկրաինայի զինված ուժերը լայնածավալ ավիահարված են հասցրել Բելգորոդին։ Վնասվել են Լուչի ՋԷԿ-ը և «Յուժ...