Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն վերահսկողության տակ է վերցնում Հորմուզի նեղուցը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները վերահսկողության տակ է վերցնում Հորմուզի նեղուցը։
«Մենք վերահսկողության տակ ենք վերցնում Հորմուզի նեղուցը։ Նրանց (Իրանի) մոտ այլևս ոչինչ չկա», - ասել է Թրամփը Fox News հեռուստաընկերության ուղիղ եթերում։
Հի'եցնենք, որ ավելի վաղ MarineTraffic նավերի ստուգման ծառայության տվյալներով՝ Հորմուզի նեղուցով իրենց տեղորոշումը փոխանցող որևէ առևտրային նավ չի անցել։ Չի բացառվում, որ որոշ նավեր նեղուցն անցել են՝ անջատած լինելով իրենց հաղորդիչ համակարգերը։
Իրանի Պարսից ծոցի նեղուցների վարչությունը (PGSA) կիրակի հայտարարել էր, որ նեղուցով երթևեկությունը «ներկայումս հնարավոր չէ»՝ տարածաշրջանում ԱՄՆ զինված ուժերի «ապօրինի գործողությունների» պատճառով։
Հորմուզի նեղուցի վերահսկողության շուրջ հակամարտությունը փաստացի կանգնեցրել է ավելի լայն հակամարտության դադարեցման ուղղությամբ ընթացող գործընթացը։ Թեև Իրանը Վաշինգտոնի հետ ժամանակավոր համաձայնության շրջանակում պարտավորվել էր բացել նեղուցը, այն շարունակում է հարվածներ հասցնել այն առևտրային նավերին, որոնք, իր պնդմամբ, օգտագործում են չարտոնված երթուղիներ։
Նմանատիպ հոդվածներ
Իրանը սպառնում է Իսրայելին՝ իր ենթակառուցվածքների վրա հարձակման դեպքում
Իրանը հայտարարել է, որ իր ենթակառուցվածքների վրա ցանկացած հարձակում անպատասխան չի մնա, և պատասխան հարվածներ կհասցվեն Իսր...
Ստացել եմ ծանուցում, որ սեպտեմբերի 1-ից այլևս դադարելու եմ դասավանդել ԵՊՀ-ում. Ռուբեն Մելիքյան
Իրավապաշտպան, փաստաբան, Արցախի նախկին ՄԻՊ Ռուբեն Մելիքյանը տեղեկցնում է՝ ԵՊՀ ռեկտորի պաշտոնը զբաղեցնող անձի ստորագ...
Ընտրությունների արդյունքում առերեսվել ենք մի շարք խնդիրների. Փաշինյանը՝ Խաչատուրյանին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ հանդիպմանը հայտարարել է, որ խորհրդարանական ընտրո...
Հայաստանում վարորդական իրավունքի հարցաշարը կփոխվի. Տեսական քննության արդյունքները ուժի մեջ կլինեն 2 տարի
ՀՀ–ում վարորդական իրավունքի տեսական քննության դրական արդյունքները մեկ տարվա փոխարեն կպահպանվեն 2 տարի, որպեսզի քաղաքացին...