Ֆրանսիան վերջնագիր է ներկայացրել Իրանին․ պատժամիջոցները չեն վերացվի
Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոն հայտարարել է, որ Իրանի նկատմամբ պատժամիջոցների մեղմացում չի լինի, քանի դեռ այն չի հրաժարվել իր միջուկային ծրագրից։ Այս մասին հայտնում է France 24-ը։
«Իրանական ռեժիմի նկատմամբ պատժամիջոցները չեն վերացվի, քանի դեռ այն չի հրաժարվել իր միջուկային ծրագրից, որն ապակայունացնում է տարածաշրջանը, չի հրաժարվել իր բալիստիկ հրթիռների ծրագրից, որոնցից մի քանիսը մի օր կարող են թիրախավորել Եվրոպան», - ասել է Բարոն ֆրանսիական BFMTV լրատվականին։
Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարը նաև կոչ է արել Միացյալ Նահանգներին և Իրանին «հարգել» փոխըմբռնման հուշագրում ստանձնած պարտավորությունները՝ նշելով, որ Մերձավոր Արևելքում նոր սրացման հետևանքով «միայն պարտվողներ կլինեն Իրանում, Միացյալ Նահանգներում և աշխարհի մյուս բոլոր վայրերում»։
Անցյալ ամիս Բարոն հայտարարել էր, որ Փարիզը ցանկանում է դերակատարություն ունենալ Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցություններում և չի համաձայնի ՄԱԿ-ի պատժամիջոցների վերացմանը, քանի դեռ համոզված չէ Իրանի դեմ ամերիկա-իսրայելական պատերազմում վերջնական խաղաղության համաձայնագրի պայմանների հարցում։
Հիշեցնենք, որ Ֆրանսիան ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի վետոյի իրավունք ունեցող անդամ է։
Նմանատիպ հոդվածներ
Պուտինին դիմած և զինված ապստամբությամբ սպառնացող զինվորը կալանավորվեց. սկանդալային մանրամասներ
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին զինված ապստամբությամբ սպառնացող և նրա հետ անհապաղ հանդիպում պահանջող ռուս նախկին զի...
Թուրքիայի աղմկահարույց արձագանքը՝ Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը
Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչելու նախ...
Սրբուհի Գալյանը՝ կենսաթոշակների բարձրացման մասին
Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն ՍԴ-ում անդրադարձել է կենսաթոշակների բարձրացմանը, վարչական ռեսուրսների չարաշահման...
Պատրաստվում են ռուսների զանգվածային արտաքսմանը․ ՌԴ ԱԳՆ-ի աղմկահարույց հայտարարությունը
Բալթյան երկրների իշխանությունները պատրաստվում են ռուսալեզու բնակիչների զանգվածային արտաքսումներին, հայտարարել է Ռուսաստա...