Ալիևի ուղերձը՝ Հայաստանին․ խաղաղությունը բխում է ձեր շահերից
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հերթական անգամ հայտարարել է, որ այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքը» կարևորագույն նշանակություն ունի տարածաշրջանի համար, քանի որ այն պետք է կապի Ադրբեջանի հիմնական տարածքը Նախիջևանի հետ։ Այս մասին նա խոսել է Շուշիում ընթացող IV գլոբալ մեդիաֆորումի բացման արարողության ժամանակ։
Ալիևի խոսքով՝ Միացյալ Նահանգների ղեկավարությունը գիտակցում է այս նախագծի կարևորությունը։ Նա նշել է, որ ամերիկյան կողմն արդյունավետ ջանքեր է գործադրել պաշտոնական Երևանին համոզելու հարցում, որ խաղաղության հաստատումը բխում է հենց Հայաստանի շահերից։
Ադրբեջանի ղեկավարը հիշատակել է նաև Սպիտակ տանը կայացած հանդիպումը, որի ընթացքում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի, իր և Հայաստանի վարչապետի մասնակցությամբ ստորագրվել է համատեղ հայտարարություն։ Ըստ Ալիևի՝ այդ գործընթացին զուգահեռ երկու երկրների արտաքին գործերի նախարարները նախաստորագրել են խաղաղության պայմանագիրը։
Նմանատիպ հոդվածներ
Պուտինին դիմած և զինված ապստամբությամբ սպառնացող զինվորը կալանավորվեց. սկանդալային մանրամասներ
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին զինված ապստամբությամբ սպառնացող և նրա հետ անհապաղ հանդիպում պահանջող ռուս նախկին զի...
Թուրքիայի աղմկահարույց արձագանքը՝ Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը
Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչելու նախ...
Սրբուհի Գալյանը՝ կենսաթոշակների բարձրացման մասին
Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն ՍԴ-ում անդրադարձել է կենսաթոշակների բարձրացմանը, վարչական ռեսուրսների չարաշահման...
Պատրաստվում են ռուսների զանգվածային արտաքսմանը․ ՌԴ ԱԳՆ-ի աղմկահարույց հայտարարությունը
Բալթյան երկրների իշխանությունները պատրաստվում են ռուսալեզու բնակիչների զանգվածային արտաքսումներին, հայտարարել է Ռուսաստա...