Թուրքիան հույս ունի շուտով լուծել F-35-ների և ամերիկյան պատժամիջոցների հարցը
TRT Haber-ին տված հարցազրույցում Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան շարունակում է ԱՄՆ-ի հետ ռազմատեխնիկական համագործակցության զարգացմանը խոչընդոտող սահմանափակումների վերացման ուղղությամբ աշխատանքը, ներառյալ CAATSA պատժամիջոցները և հինգերորդ սերնդի F-35 կործանիչները երկրին վերադարձնելու հարցը:
Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից հետո ունեցած ելույթում Ֆիդանը նշել է, որ Թուրքիան երբեք չի ձգտել դաշնակիցների միջև պատժամիջոցների կիրառմանը և տևական ժամանակ է՝ պայքարում է դրանց չեղարկման համար: «Եվրոպական մայրաքաղաքներում և Ամերիկայում մեր դեմ երկար ժամանակ գործել են հայտարարված և չհայտարարված պատժամիջոցներ: Մենք համակարգված աշխատել ենք դրանք վերացնելու ուղղությամբ», — հայտարարել է Թուրքիայի ԱԳՆ ղեկավարը: Նրա խոսքով՝ հարցերի մի մասը, որոնք կարող էին կարգավորվել ԱՄՆ վարչակազմի որոշումներով, արդեն դադարել են խոչընդոտ լինելուց:
Այնուամենայնիվ, CAATSA սահմանափակումներն ու F-35-ի շուրջ ստեղծված իրավիճակը դեռևս կապված են օրենսդրական ընթացակարգերի հետ: «Քանի դեռ երկու երկրների առաջնորդներն ունեն քաղաքական կամք, մեր գերատեսչությունները ձեռնարկում են անհրաժեշտ քայլերն այդ խնդիրները լուծելու համար: Հուսով ենք, որ շուտով արդյունքի կհասնենք», — ասել է Ֆիդանը: Թուրքիան F-35 կործանիչների արտադրության ծրագրից դուրս է մնացել ռուսական Ս-400 զենիթահրթիռային համակարգերի ձեռքբերումից հետո։ Վաշինգտոնն այն ժամանակ հայտարարել է, որ ռուսական ՀՕՊ համակարգերի կիրառումը սպառնալիք է ստեղծում ծրագրի անվտանգության համար։
Ֆիդանն ընդգծել է նաև, որ ԱՄՆ-ի հետ պաշտպանական համագործակցության հարցը քննարկվել է ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակում նախագահներ Դոնալդ Թրամփի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի շփումների ընթացքում։ Նրա խոսքով՝ կողմերը վերահաստատել են պաշտպանության, առևտրի և տարածաշրջանային անվտանգության ոլորտներում հարաբերությունները զարգացնելու մտադրությունը։ Անկարան հույս ունի, որ CAATSA-ի և F-35-ի խնդրի կարգավորումը թույլ կտա Վաշինգտոնի հետ վերականգնել լիարժեք ռազմատեխնիկական համագործակցությունը և ընդլայնել թուրքական ռազմական արդյունաբերության հնարավորությունները։
Նմանատիպ հոդվածներ
Սուրեն Պապիկյանը ցուցադրել է հայկական նոր զինատեսակների մարտական վարժանքները
ՀՀ բանակի զինծառայողների մարզումները «ՏՈՐՔ» հաուբիցներով, «ՄԻՀՐ» ինքնագնաց հրետանային կայանքներով, հայրենական արտադրությ...
Թուրքիան ցանկանում է ազատվել ռուսական Ս-400-ներից. Bloomberg
Անկարան դիմել է Մոսկվային՝ խնդրելով թույլտվություն տալ Ռուսաստանից ձեռք բերված Ս-400 զենիթահրթիռային համակարգերը մեկ այլ...
Ուկրաինական ԱԹՍ-ների թիրախում՝ Թաթարստանի նավթաքիմիական համալիրն է
Հուլիսի 8-ի գիշերը ուկրաինական անօդաչու թռչող սարքերը հարձակումներ են իրականացրել Ռուսաստանի տարածքում գտնվող մի շարք ռա...
Թրամփը կարող է թույլատրել Թուրքիային F-35 կործանիչների վաճառքը
Սպասվում է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր թուրք գործընկեր Թայիփ Էրդողանին կհայտնի Անկարային F-35 հինգերորդ սերնդի կործ...