Թուրքիան ցանկանում է ազատվել ռուսական Ս-400-ներից. Bloomberg
Անկարան դիմել է Մոսկվային՝ խնդրելով թույլտվություն տալ Ռուսաստանից ձեռք բերված Ս-400 զենիթահրթիռային համակարգերը մեկ այլ պետության փոխանցելու համար։ Ինչպես հայտնում է Bloomberg գործակալությունը, այս քայլն ուղղված է ամերիկյան հինգերորդ սերնդի F-35 կործանիչների գնման ճանապարհին առկա հիմնական արգելքը վերացնելուն։
Թուրք պաշտոնյաները նշում են, որ վերջին շաբաթների ընթացքում այս թեմայով բանակցություններ են ընթացել։ Նախկինում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանդես էր եկել Ս-400 համակարգերը Ռուսաստանին վերադարձնելու առաջարկով, սակայն այդ գործընթացը զարգացում չի ունեցել։
Անկարայի ակնկալիքով՝ ռուսական ՀՕՊ համակարգերի փոխանցումը երրորդ երկրին հնարավորություն կտա կարգավորել ԱՄՆ-ի հետ առկա տարաձայնությունները և վերսկսել մասնակցությունը F-35 ծրագրին, որից Թուրքիան դուրս էր մնացել հենց Ս-400-ների գնման պատճառով։ Մոսկվան ու Անկարան այս տեղեկատվության վերաբերյալ դեռևս պաշտոնական մեկնաբանություններ չեն տվել։
Նմանատիպ հոդվածներ
Սուրեն Պապիկյանը ցուցադրել է հայկական նոր զինատեսակների մարտական վարժանքները
ՀՀ բանակի զինծառայողների մարզումները «ՏՈՐՔ» հաուբիցներով, «ՄԻՀՐ» ինքնագնաց հրետանային կայանքներով, հայրենական արտադրությ...
Ուկրաինական ԱԹՍ-ների թիրախում՝ Թաթարստանի նավթաքիմիական համալիրն է
Հուլիսի 8-ի գիշերը ուկրաինական անօդաչու թռչող սարքերը հարձակումներ են իրականացրել Ռուսաստանի տարածքում գտնվող մի շարք ռա...
Թրամփը կարող է թույլատրել Թուրքիային F-35 կործանիչների վաճառքը
Սպասվում է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր թուրք գործընկեր Թայիփ Էրդողանին կհայտնի Անկարային F-35 հինգերորդ սերնդի կործ...
ԱԹՍ-ներով զանգվածային հարձակում Ռուսաստանի վրա
Հունիսի 30-ի գիշերը Ռուսաստանի տարբեր տարածաշրջաններում հակաօդային պաշտպանության ուժերի կողմից խոցվել է 419 անօդաչու թռչ...