Թեյլոր Սվիֆթի հարսանիքը փակել է փողոցներ․ թույլտվությունն արժեցել է 160 հազար դոլար
Թեյլոր Սվիֆթը Նյու Յորքի իշխանություններին ավելի քան 160 հազար դոլար է վճարել Մեդիսոն Սքուեր Գարդեն սպորտային համալիրում հարսանեկան հանդիսություն անցկացնելու թույլտվության համար։
Այս մասին հայտարարել է քաղաքապետ Զոհրան Մամդանին, հաղորդում է Variety-ն, փոխանցում է rbc.ru-ն։ Նշվում է, որ այդ գումարը փակել է միջոցառման անցկացման թույլտվության արժեքը, այդ թվում՝ ոստիկանության աշխատակիցների արտաժամյա աշխատանքի ծախսերը: Մամդանին նշել է, որ թույլտվությունը վերջնականապես ձևակերպվել է հարսանիքից մի քանի օր առաջ։
Variety-ն պարզաբանում է, որ նման թույլտվությունները պահանջվում են խոշոր մասնավոր միջոցառումների համար, եթե դրանք ենթադրում են փողոցների փակում կամ լրացուցիչ քաղաքային ծառայությունների ներգրավում: Սվիֆթի և ամերիկյան ֆուտբոլիստ Թրևիս Քելսիի հարսանիքին, որը տեղի է ունեցել հուլիսի 2–3-ին, մասնակցել է ավելի քան 1000 հյուր, այդ թվում՝ այնպիսի հայտնի անձինք, ինչպիսիք են Ջենիֆեր Լոպեսը, Էդ Շիրանը, Ջիմի Ֆելոնը, Ջիջի Հադիդը, Հյու Գրանտը և Բրեդլի Քուպերը։
Միջոցառումը պահանջում էր անվտանգության ուժեղացված միջոցառումներ, ինչպես նաև տեղի տարածքում փողոցների փակում: Այսպես, արարողության ժամանակ հեռախոսների օգտագործման եւ լուսանկարահանման արգելք է եղել, իսկ հրավիրյալներին խնդրել են չհրապարակման մասին համաձայնագրեր ստորագրել:
Նմանատիպ հոդվածներ
IMEI կոդերի պարտադիր գրանցում. Տնտեսական «սպիտակեցո՞ւմ», թե՞ տոտալ թվային վերահսկողություն
Auroranews.am-ի վերլուծություններով Հայաստանի կառավարությունը նախապատրաստում է բջջային հեռախոսների շուկայի ար...
Ռուսաստանում բարձրանում է հասարակական տրանսպորտի ուղեվարձը
Վառելիքի դեֆիցիտով պայմանավորված երթուղիների կրճատումներից և աշխատանքային սահմանափակումներից հետո ՌԴ մարզերում սկսվել է...
Մեռելոց օրերը կրկին կսահմանվեն ոչ աշխատանքային. ԱԺ-ն ընդունել է օրինագիծը
Ազգային ժողովն ընդունեց տոնացույցում փոփոխություններ կատարելու նախագիծը Խորհրդարանը հուլիսի 3-ին երկրորդ ընթերցմամբ և ամ...
Երեխաների բերանները մանկապարտեզում փակել են կպչուն ժապավենով. ՔԿ
Կոտայքի մարզի գյուղերից մեկի մանկապարտեզում օրեր առաջ գրանցված արտառոց դեպքի կապակցությամբ նախաձեռնվել է քրեական վարույթ...