Ֆրանսիայում շոգը խլել է արդեն 131 մարդու կյանք
Ֆրանսիայում հունիսի 19-ից սկսած ջրային տարածքներում խեղդվել է 131 մարդ, որոնց մեծ մասն անչափահասներ են և 60 տարեկանից բարձր անձինք։
Մահվան դեպքերի 55 %-ը արձանագրվել է այն վայրերում, որտեղ լողալն արգելված է, կամ չկան փրկարարներ։
Սաստիկ շոգի պատճառով ֆրանսիական իշխանությունները 100 մլն եվրո են հատկացրել օդորակիչների համար։ Առողջապահության նախարար Ստեֆանի Ռիստը հուլիսի 10-ին հայտնել է, որ հիվանդանոցներում արդեն տեղադրվել է 7500 սարք: Ըստ նրա՝ մինչև հուլիսի 25-ը հիվանդանոցներում օդորակիչների քանակը կհասնի 21 հազարի, իսկ օգոստոսի սկզբին՝ մինչև 30 հազարի:
Հրդեհների վտանգի պատճառով որոշ գերատեսչություններ արգելել են հուլիսի 14-ին նախատեսվող հնարավոր հրավառությունները։ Հուլիսի 10-ին ատլանտյան Լուար դեպարտամենտում (Պեյ դը լա Լուար շրջան) շոգ եղանակի պատճառով անտառային հրդեհ է բռնկվել, որն այրել է ավելի քան 50 հեկտար տարածք։ Կրակի մարման ուղղությամբ աշխատում է 162 հրշեջ։ Տարհանվել են տուրիստական ճամբարն ու ձիասպորտի ակումբը։
Ավելի վաղ նույն օրը հրդեհ էր բռնկվել նաև Մարսելում՝ Պրովանս-Ալպեր-Լազուրի ափ շրջանում, որը ներկայումս տեղայնացված է։ Այս պահին ծայրահեղ եղանակային պայմաններով պայմանավորված անտառային հրդեհները Ֆրանսիայում ներառել են 25000 հեկտար տարածք։
Փարիզում ջերմաստիճանը շաբաթավերջին կանցնի 35 աստիճան Ցելսիուսը։ Շաբաթ օրը երկրի 24 դեպարտամենտում կհայտարարվի եղանակային վտանգի ամենաբարձր՝ կարմիր մակարդակ, իսկ 56 դեպարտամենտում՝ նարնջագույն մակարդակ:
Շոգի ալիքը հասել է նաև Իսպանիայի հարավ-արևելք, որտեղ շարունակվող անտառային հրդեհների հետևանքով զոհերի թիվը հասել է 12-ի, իսկ 23 մարդ համարվում է անհետ կորած։
Նմանատիպ հոդվածներ
Ռուսաստանում բարձրանում է հասարակական տրանսպորտի ուղեվարձը
Վառելիքի դեֆիցիտով պայմանավորված երթուղիների կրճատումներից և աշխատանքային սահմանափակումներից հետո ՌԴ մարզերում սկսվել է...
IMEI կոդերի պարտադիր գրանցում. Տնտեսական «սպիտակեցո՞ւմ», թե՞ տոտալ թվային վերահսկողություն
Auroranews.am-ի վերլուծություններով Հայաստանի կառավարությունը նախապատրաստում է բջջային հեռախոսների շուկայի ար...
Մեռելոց օրերը կրկին կսահմանվեն ոչ աշխատանքային. ԱԺ-ն ընդունել է օրինագիծը
Ազգային ժողովն ընդունեց տոնացույցում փոփոխություններ կատարելու նախագիծը Խորհրդարանը հուլիսի 3-ին երկրորդ ընթերցմամբ և ամ...
Երեխաների բերանները մանկապարտեզում փակել են կպչուն ժապավենով. ՔԿ
Կոտայքի մարզի գյուղերից մեկի մանկապարտեզում օրեր առաջ գրանցված արտառոց դեպքի կապակցությամբ նախաձեռնվել է քրեական վարույթ...