Դիվերսիայի կասկած Գերմանիայում․ վնասվել են երկաթուղու ազդանշանային մալուխները
Քյոլնի և Դյուսելդորֆի միջև ընկած հատվածում գնացքների երթևեկությունը ժամանակավորապես դադարեցվել է երկաթուղային ենթակառուցվածքի ազդանշանային մալուխները վնասած հրդեհից հետո, որի հրկիզման պատասխանատվությունը հետագայում ստանձնել է «Kommando Angry Birds» ձախ ծայրահեղական խմբավորումը։
Deutsche Bahn-ի տվյալներով՝ բռնկումը տեղի է ունեցել հուլիսի 10-ին Լևերկուզենից հյուսիս գտնվող երկաթուղային հողաթմբի երկու հատվածներում, ինչի պատճառով վնասված գոտին փակվել է վերանորոգման աշխատանքների համար, իսկ անվտանգության ծառայություններում DPA-ի աղբյուրները հայտնել են, որ չեն բացառում դիվերսիայի վարկածը։
Indymedia հարթակում տարածած հայտարարության մեջ խմբավորումը պնդում է, որ ընդհատակյա մալուխային հորերում տեղադրել է ինքնաշեն հրկիզող սարքեր՝ որպես շարժառիթ նշելով պայքարը «առաջընթացով պայմանավորված զանգվածային ոչնչացման դեմ» և հանդես գալով «տեխնոլոգիական-արդյունաբերական համակարգի» ապամոնտաժման օգտին։
Ինչպես հայտնում է Tagesschau-ն, «Kommando Angry Birds»-ը նախկինում ևս ստանձնել էր նմանատիպ դիվերսիոն գործողությունների պատասխանատվությունը։
Նմանատիպ հոդվածներ
IMEI կոդերի պարտադիր գրանցում. Տնտեսական «սպիտակեցո՞ւմ», թե՞ տոտալ թվային վերահսկողություն
Auroranews.am-ի վերլուծություններով Հայաստանի կառավարությունը նախապատրաստում է բջջային հեռախոսների շուկայի ար...
Ռուսաստանում բարձրանում է հասարակական տրանսպորտի ուղեվարձը
Վառելիքի դեֆիցիտով պայմանավորված երթուղիների կրճատումներից և աշխատանքային սահմանափակումներից հետո ՌԴ մարզերում սկսվել է...
Մեռելոց օրերը կրկին կսահմանվեն ոչ աշխատանքային. ԱԺ-ն ընդունել է օրինագիծը
Ազգային ժողովն ընդունեց տոնացույցում փոփոխություններ կատարելու նախագիծը Խորհրդարանը հուլիսի 3-ին երկրորդ ընթերցմամբ և ամ...
Երեխաների բերանները մանկապարտեզում փակել են կպչուն ժապավենով. ՔԿ
Կոտայքի մարզի գյուղերից մեկի մանկապարտեզում օրեր առաջ գրանցված արտառոց դեպքի կապակցությամբ նախաձեռնվել է քրեական վարույթ...