Աուտիզմով երեխաներն առանց մարզումների են մնացել․ «Մուլտի Վելնես»-ի աշխատակիցները բողոքի ակցիա են անում
«Մուլտի Վելնես կենտրոն» սպորտային համալիրն արդեն մի քանի օր է, ինչ դադարեցրել է իր գործունեությունը:
Այս ընկերությունը հանդիսանում է հավատարմագրային կառավարման հանձնված բիզնեսներից մեկը, որտեղ բաժնեմաս ունի ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը: Իրավապահ մարմինների կողմից կապարակնքվելու պատճառով համալիրի գործունեությունը կասեցված է, ինչպես և Գագիկ Ծառուկյանին պատկանող մյուս ընկերությունների պարագայում։ Այսօր մարզահամալիրի անձնակազմն ու հաճախորդները բողոքի ակցիա են կազմակերպել անմիջապես կենտրոնի հարևանությամբ։ «Մեզ բոլորը գրում են, անհանգստանում են։ Մեր հաճախորդները գումարներ են ներդրել ակումբի անդամ դառնալու համար, իսկ աշխատակիցները հարկադիր պարապուրդի են մատնվել»,- ասաց համալիրի աշխատակիցներից մեկը՝ ընդգծելով, որ իրենց սեփականատերը բազմաթիվ աշխատատեղեր է ստեղծում, իսկ պետությունը հարկադրաբար մարդկանց զրկում է աշխատատեղերից։
«Մեր թիմում կան Արցախից բռնի տեղահանված քաղաքացիներ, որոնք վարձով են ապրում, վարկ ունեն, սակայն այդ մարդիկ այսօր ոչ կկարողանան վարձ տալ, ոչ էլ իրենց հացի խնդիրը լուծել։ Ոչ մի քաղաքական գործընթացի հետևանքով հասարական քաղաքացին չպետք է տուժի, զրկվի իր օրվա ապրուստից»։ Կենտրոնի աշխատակիցները հակված չեն հավատալու ՊԵԿ-ի տարածած տեղեկություններին, թե հարկեր են թաքցվել։ «Իրենց ընտանիքն ճանաչում եմ, իրենք շատ աստվածավախ մարդիկ են։ Չեմ հավատում, որ որևէ սխալ արարք կարող է լինել մեր սեփականատիրոջ կողից»,- ասաց աշխատակիցներից մեը։ Մեկ այլ աշխատակից էլ ընդգծեց, որ այս իրավիճակը մեկ է օր առաջ վերացվի. «Այս համալիրը ոչ միայն տեղ է, որտեղ մարդիկ գալիս են ուղղակի մարզվելու, սա նաև մարզաառողջարարական, մեզ մոտ հաճախում են աուտիզմով, տարբեր ֆիզիկական և հոգեկան խնդիրներ ունեցող երեխաներ, որոնց համար ակումբը օդ ու ջրի նման պետք է, չգիտեմ՝ ինչ պատասխան տամ այդ երեխաների ծնողներին»։
Նմանատիպ հոդվածներ
IMEI կոդերի պարտադիր գրանցում. Տնտեսական «սպիտակեցո՞ւմ», թե՞ տոտալ թվային վերահսկողություն
Auroranews.am-ի վերլուծություններով Հայաստանի կառավարությունը նախապատրաստում է բջջային հեռախոսների շուկայի ար...
Ռուսաստանում բարձրանում է հասարակական տրանսպորտի ուղեվարձը
Վառելիքի դեֆիցիտով պայմանավորված երթուղիների կրճատումներից և աշխատանքային սահմանափակումներից հետո ՌԴ մարզերում սկսվել է...
Մեռելոց օրերը կրկին կսահմանվեն ոչ աշխատանքային. ԱԺ-ն ընդունել է օրինագիծը
Ազգային ժողովն ընդունեց տոնացույցում փոփոխություններ կատարելու նախագիծը Խորհրդարանը հուլիսի 3-ին երկրորդ ընթերցմամբ և ամ...
Երեխաների բերանները մանկապարտեզում փակել են կպչուն ժապավենով. ՔԿ
Կոտայքի մարզի գյուղերից մեկի մանկապարտեզում օրեր առաջ գրանցված արտառոց դեպքի կապակցությամբ նախաձեռնվել է քրեական վարույթ...