Apple-ը դատի է տվել OpenAI-ին՝ գաղտնի տվյալների պատճառով. The New York Times
The New York Times-ի փոխանցմամբ՝ Apple ընկերությունը դատի է տվել OpenAI-ին՝ մեղադրելով առևտրային և կորպորատիվ գաղտնիքների անօրինական ձեռքբերման փորձեր կատարելու մեջ։
Համաձայն ներկայացված հայցի՝ OpenAI-ի հավաքագրողները Apple-ի աշխատակիցների հետ հարցազրույցներ անցկացնելիս խնդրել են հայտնել Apple-ի փակ նախագծերի վերաբերյալ մանրամասներ, ինչպես նաև ցուցադրել ստեղծման փուլում գտնվող սարքավորումների նախատիպեր ու բաղադրիչներ։ Դատական գործով որպես պատասխանող կողմ է ներգրավված նաև OpenAI-ի ապարատային ապահովման ստորաբաժանման ղեկավար Թան Թանը, որը նախկինում՝ մինչև 2024 թվականը, հանդիսացել է Apple-ի աշխատակից։ Ըստ հայցվոր կողմի պնդման՝ նա ընկերությունից հեռանալուց ամիսներ առաջ OpenAI-ին է տրամադրել գաղտնի տվյալներ Apple-ի մատակարարների մասին։
Apple-ը հայտնում է, որ դեռ փետրվար ամսին նախաձեռնել էր ներքին քննություն և զգուշացրել OpenAI-ին առևտրային գաղտնիքների հնարավոր արտահոսքի վերաբերյալ, սակայն, հայցի համաձայն, որևէ արձագանք չի ստացել։ OpenAI-ը հերքել է ներկայացված մեղադրանքները։ Ընկերության տարածած հայտարարության մեջ նշված է. «Մեզ չեն հետաքրքրում այլ ընկերությունների առևտրային գաղտնիքները»։ OpenAI-ը նպատակ ունի մրցակցել Apple-ի հետ սպառողական սարքերի շուկայում։ 2025 թվականին ընկերությունը 6,5 միլիարդ դոլարով գնել է IO դիզայնի ստուդիան, որի հիմնադիրը Apple-ի նախկին գլխավոր դիզայներ Ջոնի Այվն է, և այդ ժամանակվանից ի վեր ակտիվ կերպով աշխատանքի է ներգրավում Apple-ի նախկին աշխատակիցներին։
Նմանատիպ հոդվածներ
IMEI կոդերի պարտադիր գրանցում. Տնտեսական «սպիտակեցո՞ւմ», թե՞ տոտալ թվային վերահսկողություն
Auroranews.am-ի վերլուծություններով Հայաստանի կառավարությունը նախապատրաստում է բջջային հեռախոսների շուկայի ար...
Ռուսաստանում բարձրանում է հասարակական տրանսպորտի ուղեվարձը
Վառելիքի դեֆիցիտով պայմանավորված երթուղիների կրճատումներից և աշխատանքային սահմանափակումներից հետո ՌԴ մարզերում սկսվել է...
Մեռելոց օրերը կրկին կսահմանվեն ոչ աշխատանքային. ԱԺ-ն ընդունել է օրինագիծը
Ազգային ժողովն ընդունեց տոնացույցում փոփոխություններ կատարելու նախագիծը Խորհրդարանը հուլիսի 3-ին երկրորդ ընթերցմամբ և ամ...
Երեխաների բերանները մանկապարտեզում փակել են կպչուն ժապավենով. ՔԿ
Կոտայքի մարզի գյուղերից մեկի մանկապարտեզում օրեր առաջ գրանցված արտառոց դեպքի կապակցությամբ նախաձեռնվել է քրեական վարույթ...