ՏԵՍԱՆՅՈՒԹ. Լիազորությունների գերազանցում չի եղել․ Քոչարյանի պաշտպան
Նախագահի պաշտպանական կողմը դատարանում հայտարարել է, որ մեղադրանքը հիմնված է նախագահի լիազորությունների սխալ մեկնաբանության վրա և նույնիսկ մեղադրանքում նկարագրված փաստերը ճիշտ լինելու դեպքում դրանք չեն կարող դիտարկվել որպես լիազորությունների գերազանցում։
Պաշտպանի խոսքով՝ Սահմանադրության 49-րդ հոդվածը Հանրապետության նախագահին վերապահում էր երկրի անվտանգության ապահովման, ինչպես նաև զինված ուժերի քաղաքական չեզոքության պահպանման ուղղությամբ գործողություններ իրականացնելու իրավասություն։
«Նույնիսկ եթե տեսականորեն ընդունենք մեղադրանքում նկարագրված փաստերը, դրանք չեն կարող համարվել լիազորությունների գերազանցում, քանի որ վերաբերում են նախագահի սահմանադրական դերակատարությանը»,- նշել է պաշտպանը։
Նրա խոսքով՝ 2015 թվականի սահմանադրական փոփոխություններից հետո նախագահի մի շարք լիազորություններ փոխվել են, սակայն դա չի նշանակում, որ նախագահը զրկված էր իր կարգավիճակից բխող գործողություններ կատարելու իրավունքից, հատկապես երկրի անվտանգության հարցերում։
Նա նաև անդրադարձել է այն ժամանակվա իրադարձություններին՝ նշելով, որ առկա էին տեղեկություններ, ըստ որոնց՝ «Երկրապահ» կամավորական միության ղեկավարությունը և պաշտպանության նախարարի երկու տեղակալները փորձել են զինված ուժերին ներգրավել քաղաքական գործընթացներում։
«Եթե նման իրավիճակում նախագահը հանդիպել է զինված ուժերի ներկայացուցիչների հետ կամ քննարկել այդ հարցերը, ապա դա ինքնին գտնվում է նրա սահմանադրական լիազորությունների շրջանակում։ Սա չի նշանակում, որ ընդունում ենք մեղադրանքի փաստական պնդումները կամ համաձայն ենք, թե որևէ հանձնարարական է տրվել, սակայն նման գործողությունը չի կարող որակվել որպես լիազորությունների գերազանցում»,- եզրափակել է նա։
Նմանատիպ հոդվածներ
Ստացել եմ ծանուցում, որ սեպտեմբերի 1-ից այլևս դադարելու եմ դասավանդել ԵՊՀ-ում. Ռուբեն Մելիքյան
Իրավապաշտպան, փաստաբան, Արցախի նախկին ՄԻՊ Ռուբեն Մելիքյանը տեղեկցնում է՝ ԵՊՀ ռեկտորի պաշտոնը զբաղեցնող անձի ստորագ...
Ընտրությունների արդյունքում առերեսվել ենք մի շարք խնդիրների. Փաշինյանը՝ Խաչատուրյանին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ հանդիպմանը հայտարարել է, որ խորհրդարանական ընտրո...
Հայաստանում վարորդական իրավունքի հարցաշարը կփոխվի. Տեսական քննության արդյունքները ուժի մեջ կլինեն 2 տարի
ՀՀ–ում վարորդական իրավունքի տեսական քննության դրական արդյունքները մեկ տարվա փոխարեն կպահպանվեն 2 տարի, որպեսզի քաղաքացին...
Եկել եմ՝ ձեզ աշխատավարձ տամ․ Ալեն Սիմոնյան
«Պարոն Մինասյան, ի տարբերություն ձեզ՝ մենք գործի ենք գալիս, իսկ դուք գալիս եք՝ չգիտեմ ինչի համար։ Եկել եմ, որ ձեզ աշխատա...