Ես ավելի շատ շանսեր ունեմ Անգլիայի թագուհին լինելու ինչ-որ իրավիճակներում, քան Աշոտյանի գործի մեջ կա որևէ իրավական հետք. Զոհրաբյան
«Արմեն Աշոտյանի դեմ հարուցված երկու գործն էլ անհեթեթ է, ոնց պրպտես, այդ գործերից ծայրից ծայր քաղաքականության հոտ է գալիս»,- ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի գործով դատական նիստից առաջ լրագրողներին ասաց նախկին պատգամավոր Նաիրիա Զոհրաբյանը։
Նա հայտնեց, որ դատախազություն են հրավիրել Արմեն Աշոտյանի հայրին ու քույրիկին՝ ապօրինի ինչ-որ գույքի բռնագանձման հետ կապված։
«Սա քաղաքական հաշվեհարդար է, հետապնդում է Արշմեն Աշոտյանի և իր կուսակցության խոսքի համար, այստեղ երկու կարծիք չի կարող լինել։
Այստեղ իրավաբանություն կա այնքան, ինչքան ես Անգլիայի թագուհին եմ, այսինքն չկա։ Ես ավելի շատ շանսեր ունեմ Անգլիայի թագուհին լինելու ինչ-որ իրավիճակներում, քան այս գործի մեջ կա որևէ իրավական հետք»,- ասաց Զոհրաբյանը։
Անդրադառնալով նախկին պատգամավոր Արեգնա Մանուկյանի կալանավորմանը, նա նախ հիշեցրեց, որ եվրոպական կառույցները պարբերաբար բարձրաձայնել էին, որ Հայաստանը պետք է փոխի օրենսդրությունն ու կալանքը որպես փախանման միջոց ընտրի բացառիկ դեպքերում. «Այսօր տեսնում ենք, որ կալանքի դարձել է պոպկորն, սեմչկա, բոլորին տանում են կալանքի։
Միջազգային կառույցները որևէ ձայն չեն հանի, քանի որ Նիկոլ Փաշինյանը քարտ բլանշ ունի՝ անելու է այն, ինչ ուզում է սեփական իշխանությունը պահելու համար»։
Նմանատիպ հոդվածներ
Ստացել եմ ծանուցում, որ սեպտեմբերի 1-ից այլևս դադարելու եմ դասավանդել ԵՊՀ-ում. Ռուբեն Մելիքյան
Իրավապաշտպան, փաստաբան, Արցախի նախկին ՄԻՊ Ռուբեն Մելիքյանը տեղեկցնում է՝ ԵՊՀ ռեկտորի պաշտոնը զբաղեցնող անձի ստորագ...
Ընտրությունների արդյունքում առերեսվել ենք մի շարք խնդիրների. Փաշինյանը՝ Խաչատուրյանին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ հանդիպմանը հայտարարել է, որ խորհրդարանական ընտրո...
Հայաստանում վարորդական իրավունքի հարցաշարը կփոխվի. Տեսական քննության արդյունքները ուժի մեջ կլինեն 2 տարի
ՀՀ–ում վարորդական իրավունքի տեսական քննության դրական արդյունքները մեկ տարվա փոխարեն կպահպանվեն 2 տարի, որպեսզի քաղաքացին...
Բերման են ենթարկել Արեգնազ Մանուկյանին. Մանուկ Սուքիասյան
Րոպեներ առաջ բերման են ենթարկել «Մայր Հայաստան» կուսակցության վարչության անդամ Արեգնազ Մանուկյանին։ Ենթադրաբար՝ ձերբակալ...