«TRIPP» նախագծում որևէ կոնսպիրացիա չկա, այն բխում է նաև Իրանի շահերից. Փաշինյան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ «TRIP» նախագծի շուրջ որևէ գաղտնի կամ կոնսպիրատիվ նպատակ չկա, և դրա հիմնական նպատակը Հայաստանի ու ամբողջ տարածաշրջանի ապաշրջափակումն է։
«Հայաստանը պետք է ապաշրջափակվի, և տարածաշրջանը պետք է ապաշրջափակվի։ Գնացքները պետք է երթևեկեն, ավտոմեքենաները՝ անցնեն, պետք է իրականացվի էլեկտրաէներգիայի տարանցում, հնարավոր լինեն գազամուղներ, նավթամուղներ, խողովակաշարեր և մալուխներ»,– ասել է նա։
Փաշինյանի խոսքով՝ Հայաստանը պատրաստ է պատասխանել բոլոր հարցերին և փարատել գործընկերների մտահոգությունները։
Վարչապետը նշել է, որ Երևանը շարունակելու է աշխատել Իրանի, Ռուսաստանի, Վրաստանի, Ադրբեջանի, Թուրքիայի, Եվրամիության, Կենտրոնական Ասիայի երկրների, Չինաստանի և մյուս գործընկերների հետ, քանի որ նախագիծը գլոբալ նշանակություն ունի։
Նրա խոսքով՝ եթե ընթացակարգերը ժամանակին ավարտվեն, ապա արդեն այս տարվա աշնանը հնարավոր կլինի սկսել առաջին աշխատանքները։
Փաշինյանը նաև ընդգծել է, որ նախագծի իրականացումը հնարավորություն կտա բացել Պարսից ծոց–Սև ծով երկաթուղային կապը, ինչի արդյունքում կընդլայնվեն Հայաստանի և Իրանի առևտրատնտեսական հնարավորությունները։
«Անկեղծորեն և ուղղակիորեն կարող եմ ասել, որ այս նախագծի իրականացումը բխում է նաև Իրանի Իսլամական Հանրապետության շահերից»,– նշել է վարչապետը։
Նմանատիպ հոդվածներ
Ստացել եմ ծանուցում, որ սեպտեմբերի 1-ից այլևս դադարելու եմ դասավանդել ԵՊՀ-ում. Ռուբեն Մելիքյան
Իրավապաշտպան, փաստաբան, Արցախի նախկին ՄԻՊ Ռուբեն Մելիքյանը տեղեկցնում է՝ ԵՊՀ ռեկտորի պաշտոնը զբաղեցնող անձի ստորագ...
Ընտրությունների արդյունքում առերեսվել ենք մի շարք խնդիրների. Փաշինյանը՝ Խաչատուրյանին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ հանդիպմանը հայտարարել է, որ խորհրդարանական ընտրո...
Հայաստանում վարորդական իրավունքի հարցաշարը կփոխվի. Տեսական քննության արդյունքները ուժի մեջ կլինեն 2 տարի
ՀՀ–ում վարորդական իրավունքի տեսական քննության դրական արդյունքները մեկ տարվա փոխարեն կպահպանվեն 2 տարի, որպեսզի քաղաքացին...
Եկել եմ՝ ձեզ աշխատավարձ տամ․ Ալեն Սիմոնյան
«Պարոն Մինասյան, ի տարբերություն ձեզ՝ մենք գործի ենք գալիս, իսկ դուք գալիս եք՝ չգիտեմ ինչի համար։ Եկել եմ, որ ձեզ աշխատա...