Թալին համայնքի ղեկավարը հրաժարվել է պատգամավորի մանդատից
Իմ սիրելի՛ ժողովուրդ, Ցանկանում եմ ձեզ տեղեկացնել, որ հրաժարվել եմ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի մանդատից և շարունակելու եմ աշխատանքս՝ որպես Թալին համայնքի ղեկավար։ Այս մասին գրել է Թալին համայնքի ղեկավար Տավրոս Սափեյանը:
«Այս որոշումը կայացրել եմ՝ առաջնորդվելով իմ համաքաղաքացիների վստահությամբ, արտահայտած կամքով և այն համոզմամբ, որ այսօր առավել օգտակար կարող եմ լինել հենց այստեղ՝ ձեզ հետ, ձեր կողքին, մեր համայնքի զարգացման ամենօրյա աշխատանքում։ Ինձ համար ժողովրդի վստահությունն ու կարծիքը եղել և մնում են ամենաբարձր պատասխանատվությունը։ Այս որոշումը երկար մտածված է և հիմնված է մեկ պարզ համոզմունքի վրա․ այսօր իմ ամենամեծ առաքելությունը և անելիքը հենց այստեղ է՝ Թալինում։
Սրտանց շնորհակալություն եմ հայտնում Թալին համայնքի յուրաքանչյուր բնակչի՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի ընտրություններում մեր քաղաքական թիմին, ՀՀ վարչապետին և անձամբ ինձ վստահված յուրաքանչյուր քվեի համար։ Այդ վստահությունն ինձ համար պաշտոնից վեր արժեք է, և այն շարունակելու եմ արդարացնել ոչ թե խոսքերով, այլ գործով։ Համոզված եղեք՝ ձեր տված յուրաքանչյուր ձայն ծառայելու է մեր համայնքի բարօրությանը, ինչպես նաև հայրենիքի հզորացմանը։
Իմ ընտրությունը չի փոխում իմ նպատակը. այն նույնն է՝ ծառայել իմ ժողովրդին, համայնքին և հայրենիքին։ Վստահ եմ, որ ուժեղ համայնքներն են ուժեղ պետության հիմքը։
Իմ գործընկերներին Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում մաղթում եմ արդյունավետ և արգասաբեր աշխատանք՝ ի շահ մեր ժողովրդի և մեր հայրենիքի»,- գրել է նա:
Նմանատիպ հոդվածներ
Բերման են ենթարկել Արեգնազ Մանուկյանին. Մանուկ Սուքիասյան
Րոպեներ առաջ բերման են ենթարկել «Մայր Հայաստան» կուսակցության վարչության անդամ Արեգնազ Մանուկյանին։ Ենթադրաբար՝ ձերբակալ...
Խոշոր չափերով խարդախություն և փողերի լվացում. ՔԿ-ն Ծառուկյանի ձերբակալման մասին
ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում քննվող քրեակա...
Զախարովան՝ Արծրուն Հովհաննիսյանի նոր նշանակման մասին
Ռուսաստանի ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան խոսել է Արծրուն Հովհաննիսյանի՝ ՊՆ պաշտպանական ազգային հետազոտական համալսարա...
Դատարանը վերացրել է Սաշիկ Սարգսյանի կալանավորման որոշումը. ԶԼՄ
«Իշխանություն» լրատվականին հայտնի է դարձել, որ Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի դատավոր Սուրեն Խաչատրյանը վերացրել է ՀՀ...