Փաշինյանը ինչ ասում է, ճիշտ է ասում. Էկոնոմիկայի փոխնախարարը «Արարատցեմենտի» աշխատակիցների մասին
Էկոնոմիկայի փոխնախարարը, պատասխանելով «Արարատցեմենտի» աշխատակիցների ակցիայի և ձեռնարկություն կատարած այցի վերաբերյալ հարցերին, հայտարարել է, որ այցի նպատակը իրավական գործընթացների և արտադրական աշխատանքի անխափան շարունակականությունն ապահովելն է։
«Գիտեմ, որ իրավական գործընթացներ են տեղի ունենում։ Մենք եկել ենք հասկանալու՝ կարո՞ղ ենք այնպես անել, որ այդ իրավական գործընթացները չխանգարեն արտադրությանը։ Կարծում եմ՝ կկարողանանք այնպիսի կոնֆիգուրացիա ստեղծել, որ դրանք որևէ դերակատարում չունենան արտադրական գործընթացի շարունակականության վրա»,– ասել է նա։
Լրագրողի հարցին, թե աշխատակիցների նկատմամբ շանտաժի լեզվով են խոսում, և վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե ակցիաները պատվերով են, փոխնախարարը պատասխանել է, որ վարչապետը ճիշտ է:
«Եթե նույնիսկ լինեն մարդիկ, ովքեր պատվերով ակցիա են իրականացնում, կարծում եմ՝ նրանք դուրս կգան, ինչպես ասել է վարչապետը, որովհետև վարչապետն ինչ ասում է, ճիշտ է ասում։ Բայց հիմա դրա համար չենք եկել»։,- նշել է նա:
Նմանատիպ հոդվածներ
Ստացել եմ ծանուցում, որ սեպտեմբերի 1-ից այլևս դադարելու եմ դասավանդել ԵՊՀ-ում. Ռուբեն Մելիքյան
Իրավապաշտպան, փաստաբան, Արցախի նախկին ՄԻՊ Ռուբեն Մելիքյանը տեղեկցնում է՝ ԵՊՀ ռեկտորի պաշտոնը զբաղեցնող անձի ստորագ...
Ընտրությունների արդյունքում առերեսվել ենք մի շարք խնդիրների. Փաշինյանը՝ Խաչատուրյանին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ հանդիպմանը հայտարարել է, որ խորհրդարանական ընտրո...
Հայաստանում վարորդական իրավունքի հարցաշարը կփոխվի. Տեսական քննության արդյունքները ուժի մեջ կլինեն 2 տարի
ՀՀ–ում վարորդական իրավունքի տեսական քննության դրական արդյունքները մեկ տարվա փոխարեն կպահպանվեն 2 տարի, որպեսզի քաղաքացին...
Խոշոր չափերով խարդախություն և փողերի լվացում. ՔԿ-ն Ծառուկյանի ձերբակալման մասին
ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում քննվող քրեակա...