Պատրաստ ենք ցանկացած սցենարի. Նեթանյահուն հանդես է եկել հայտարարությամբ
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ պատերազմը դեռ շարունակվում է։
«Հին մարտահրավերների կողքին առաջանում են նորերը։ Հին խնդիրները վերանում են, իսկ դրանց փոխարեն ձևավորվում են նորերը։ Մենք ուշադիր հետևում ենք այս փոփոխություններին։ Մենք պատրաստ ենք ցանկացած սցենարի և գիտենք մեկ բան՝ մենք միշտ պետք է ավելի ուժեղ լինենք, քան մեր թշնամիները։
Իսրայելի օդային գերազանցության պահպանումը մեր ազգային անվտանգության ռազմավարության հիմնաքարերից մեկն է։
Ես որոշել եմ առաջիկա տասնամյակում պաշտպանության բյուջեն ավելացնել լրացուցիչ 350 միլիարդ շեկելով (116 միլիարդ դոլար)։ Այդ միջոցների զգալի մասը կուղղվի ռազմաօդային ուժերին։
Այս ծրագրի շրջանակում նաև կստեղծենք բարդ զինամթերքի արտադրության արդյունաբերություն՝ կիրառելով իսրայելական տեխնոլոգիաներ, որպեսզի արտադրենք մեր սեփական զենքերը և նվազեցնենք արտասահմանյան գնումներից կախվածությունը»,- նշել է նա։
Նմանատիպ հոդվածներ
ԱԹՍ-ներով զանգվածային հարձակում Ռուսաստանի վրա
Հունիսի 30-ի գիշերը Ռուսաստանի տարբեր տարածաշրջաններում հակաօդային պաշտպանության ուժերի կողմից խոցվել է 419 անօդաչու թռչ...
Ռուսաստանը նախազգուշացնում է միջուկային տեղակայման հետևանքների մասին
ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում Ժնևում ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Գենադի Գատիլովը հայտարարել է, որ Ռուսա...
Պուտինը բացատրել է՝ ինչ հիմքով են հնարավոր բանակցությունները
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը պատրաստ է բանակցություններ վարել Ուկրաինայի հետ՝ հիմնվել...
Թքած ունեն միջազգային իրավունքի վրա. Մեդվեդևի կտրուկ հայտարարությունը
Բանդերական Ուկրաինան հասկանում է միայն ուժի լեզուն, Կիևում թքած ունեն միջազգային իրավունքի վրա, հայտարարել է Ռուսաստանի...